Հին՝ կաշառքի համակարգը վերացել է, նոր՝ ուրիշը, չի ստեղծվել․ եթե չստեղծենք, բիզնեսը թողնելու է գնա․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.06.2026 | 14:50
Մանդատ վերցնելու հարցը կորոշենք ՍԴ դիմելուց հետո՝ խորհրդակցելով շեմը անցած ուժերի հետ․ Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:41
Զինվորները ընտրատեղամասում սահմանված ժամին են եղել. ԳՇ պետ
09.06.2026 | 14:35
Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին․ մանրամասնում է Կրեմլի խոսնակը
09.06.2026 | 14:32
Հայաստանը քայլեր է ձեռնարկում արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ․ փոխնախարար
09.06.2026 | 14:24
Աֆրիկայի լավագույն մրցավարը չի ստացել ԱՄՆ մուտքի վիզա ու չի սպասարկի ԱԱ-2026-ի խաղերը
09.06.2026 | 14:20
Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրության արդյունքները․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:18
Խորվաթիայի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
09.06.2026 | 14:12
Մեկնարկեց ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 14:10
Մերձմոսկվայում մեքենա է պայթեցվել․ վարորդը զոհվել է
09.06.2026 | 14:04
ԳՇ պետը` բանակում մահվան դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:02
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ճանաչում է ընտրությունների նախնական արդյունքները
09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
Բոլորը

Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսության առաջին կիսամյակի արդյունքները։ Այս և տնտեսության այլ թեմաների մասին զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

– Առևտուր անելիս ավելի ու ավելի հաճախ լսում եմ, որ մարդիկ ասում են՝ բան չառանք, բայց յոթ, ութ, տասը, տասնհինգ հազար գումար թողեցինք։ Ինչքա՞ն պիտի շարունակվի սա։

– Հայաստանում տարիներ շարունակ նկատվում է մի բացասական տենդենց, որ գները ավելի արագ են աճում, քան մարդկանց եկամուտները։ Եվ բնականաբար դա տանում է հանրության ավելի աղքատացման։ Օրինակ, 2021 թվականի հունվար-հունիս ամսիներին գները աճել են 6,1%-ով, իսկ միջին անվանական աշխատավարձը աճել է 5,4%-ով։ Պաշտոնական թվերով եմ սա ֆիքսում։ Այսինքն մարդիկ իրենց անցած տարվա ցածր աշխատավարձով ավելի շատ ապրանքներ կարող են ձեռք բերել, քան այս տարվա «չակերտավոր» բարձրացած աշխատավարձով։

Սա, բնականաբար, մարդկանց այդ համոզմունքն է տալիս, որ իրենց եկամուտները ծախսվում են, և նրանք չեն կարողանում համապատասխան քանակությամբ բարիքներ ձեռք բերել։

– Սոցիալական գործիքները որո՞նք են, որ կարելի է օգտագործել աղքատ մարդկանց օգնելու, օժանդակելու համար այս թանկացումների շրջանում։

– Նշեմ, որ թանկացումները ներկայումս համաշխարհային տենդենց է, միայն Հայաստանում չի հանդիպում։ Խնդիրը կայանում է նրանում, որ առհասարակ գնաճը որպես այդպիսին, բացասական երևույթ չէ, եթե կա տնտեսական ակտիվություն, եկամուտների ավելի արագ աճի տեմպ։

Մենք պետք է մեր տնտեսությունը ավելի արագ տեմպերով զարգացնենք, որպեսզի մարդկի ավելի շատ եկամուտներ ձեռք բերեն, կարողանան այդ թանկացող ապրանքները ձեռք բերել։ Այս շղթան կտրվել է։ Այսինքն ապրանքների գները թանկանում են, բայց մարդկանց եկամուտները չեն աճում։ Այսինքն մենք պետք է տնտեսական ակտիվությունը խթանենք։

Միանշանակ է, որ սոցիալական խոցելի խմբերի համար պետք է վերանայվի, ինդեքսավորվի եկամուտները։ Խոսքը վերաբերում է թոշակներին, աշխատավարձերին, նպաստներին, որոնք մնացել են այս տարվա ընթացքում հիմնականում նույն մակարդակի վրա։ Եվ երբ տեսնում ենք, որ օրինակ թոշակառուի գումարը, որ ֆիքսված է այս տարվա ընթացքում, և պարենը մոտ 10 տոկոսով թանկացել է, բնականաբար մենք պետք է ընթացքում որոշակի ինդեքսավորումներ անենք, որպեսզի թողաշակառուն կարողանա իր 35 հազար թոշակով նվազագույն իր ապրանքները ձեռք բերի, ոչ թե սպասենք, ասենք, հաջորդ տարվա հունվարին ինչ-որ վերանայումներ անենք և այլն։

Ակնհայտ է, որ թոշակառուն հիմա խնդիրներ ունի․ ապրանքների, պարենի գները թանկացել են, իր թոշակը մնացել է նույնը։ Նույնը նպաստառու ընտանիքներին է վերաբերում։

– Մեր ընդհանուր խոսակցության մեծ մասը նվիրված էր հունվարից հունիս ամիսներին, որտեղ անկանխատեսելիությունն ավելի շատ էր։ Այսինքն բիզնեսը չգիտեր՝ քաղաքական ինչ ապագա է սպասվում։ Նոր իշխանությունների, նոր Ազգային ժողովի, կառավարության ձևավորումից հետո կարո՞ղ ենք ասել, որ հիմա բիզնեսի համար ավելի կանխատեսելի է հաջորդ կիսամյակը։

– Նշեմ, որ քաաղքական իմաստով բիզնեսի համար որոշակի կանխատեսելիություն կա, և դրանով է պայմանավորված, որ հուլիս ամսին որոշակի ակիվություն նկատվեց ներդրումների տեսանկյունից, տուրիստական հոսքերի և այլն, և այլն։ Բանական է, սա պայմանավորված է նրանով, որ մարդիկ իրենց պրոյեկտները սեղմել էին մինչև ընտրություններ՝ հասկանալու՝ քաղաքական ինչ պրոցեսներ են։ Հիմա 1-2 ամիս, բնականաբար, ակտիվություն կլինի, բայց երկարաժամկետ, միջնաժամկետ տնտեսական քաղաքականության բացակայության պայմաններում այս բիզնես ակտիվությունն էլ կմարի, կգնա, քանի որ բիզնեսի համար անհրաժեշտ են ինստիտուտներ, որոնց հետ կկարողանան աշխատել, ոչ թե մարդիկ։

Իմ ծանոթներից մեկը նշում էր, որ նախկինում գիտեր, որ 1000 դոլար պետք է տար՝ այս թույլտվությունը ստանալու համար։ Ասում է՝ հիմա այդ գումարը չեն վերցնում, բայց հիմա իմ գործը երկու տարի է, ինչ մնացել է, չեմ կարողանում այդ թույլտվությունը ստանալ։ Բա բիզնեսի համար ո՞րն է ձեռնտու։ Ասում է՝ ավելի լավ է՝ ես մեկ ամսում այս խնդիրը լուծեի։ Այսինքն մենք հին համակարգը վերացրել ենք, բայց նորը չենք ստեղծել, որ բիզնեսին սպասարկի։ Եթե չստեղծենք, բիզնեսը թողնելու է, գնա։

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Գարիկ Հարությունյան