Իլոն Մասկը պետք է հրաժարվի Թուրքիայի հետ պայմանագրից․ The National Interest

Լուրեր

05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
Բոլորը

SpaceX  մասնավոր ընկերությունը, որի հիմնադիրն է Իլոն Մասկը, երկու տասնամյակ առաջ տիեզերք արձակեց Թուրքիայի Turksat A կապի արբանյակը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ ժամանակ հայտարարեց, որ արբանյակը թույլ կտա իր երկրին հեռարձակում իրականացնել ամբողջ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում,Աֆրիկայի տարածքի մեծ մասում, գրում է The National Interest-ի վերլուծաբան Մայքլ Ռուբինը՝ անդրադառնալով Թուրքիայի ու Իլոն Մասկի համագործակցությանը։

Ռուբինը նշում է, որ Türksat պետական ընկերությունը միակ  հաղորդակցական արբանյակի օպերատորն է Թուրքիայում։

Թուրքական կառավարությունը SpaceX-ի հետ պայմանագիր է կնքել նաև Türksat 5A ու  5B արբանյակների արձակման համար։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ  Իլոն Մասկը  2017-ին հանդիպեց  ու սկսեց գովաբանել Էրդողանին։ SpaceX-ը 5B արբանյակի արձակումը նախատեսում է 2021թ-ի նոյեմբերին։

Հոդվածագիրը  նշում է, որ Մասկը պետք է հրաժարվի Թուրքիայի հետ այս պայմանագրից։

«Հավատալ, որ թուրքական կառավարության նպատակն  է արբանյակային կապի միջոցով ընդլայնել հեռարձակումը կամ բարելավել հաղորդակցությունը, միամտություն է։ Թե՛ Հունաամերիկյան առաջնորդության խորհուրդը, թե՛ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը զգուշացնում են, որ Türksat5B ունի ռազմական նպատակներ»,- գրում  է Ռուբինը՝ նշելով, որ արբանյակները կարող են նպաստել թուրքական անօդաչուների  ավելի մեծ ճշգրտությամբ տեղաշարժին։

Գաղտնիք չէ, որ Թուրքիան ոչ միայն անօդաչու թռչող սարքեր, այլև թիրախների մասին տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանին Արցախի վրա հարձակման ժամանակ։

«Ադրբեջանի անկակնկալ հարձակումը համընկավ դեռ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից անկախ  Հայաստան ներխուժման օրերի հետ ու սկսվեց անօդաչուների ռմբակոծություններով։ Մինչ ադրբեջանցիները, օգտագործելով խավիարային դիվանագիտությունը, ասում են, որ ԼՂ-ը պատկանում է իրենց՝ հիմնվելով Իոսիֆ Ստալինի 1920-ի սահմանների մանիպուլյացիաների վրա, իրականությունն այն է, որ Ադրբեջանը  ԵԱՀԿ Մինսկի խմբում պարտավորություն է ստանձնել բանակցել դիվանագիտական ճանապարհով»,- գրում է Մայքլ Ռուբինը։

Նա նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի հաճախ է պահում Սադամ Հուսեինի նման՝ հարևան պետություններին տարածքային պահանջներ ներկայացնելով և պահելով ռազմագերիներին։

Ըստ հեղինակի՝ սա հավանական է դարձնում, որ Türksat 5B արբանյակն իրականում էթնիկ զտումների ու արյունահեղության կբերի։ Հոդվածագիրը կարծում է՝ Իլոն Մասկի ձեռքերն արյունից չեն մաքրվի, եթե SpaceX-ը  հնարավորություն տա Էրդողանին ու Ալիևին իրենց խոսքերը գործի վերածել։

«Սա միայն հայկական հարց չէ։ Էրդողանը թուրքական անօդաչուների բազա է կառուցում օկուպացված Հյուսիսային Կիպրոսում, որը ընդլայնում է թուրքական անօդաչուների տիրույթը։ Այն ընդգրկում է Եգիպտոսը, Լիբանանը, Իսրայելը, Հունաստանն ու Լիբիան»,- գրում է վերլուծաբանը՝ նշելով, որ Էրդողանը, հավանաբար, հմայել է Մասկին այնպես, ինչպես  Ջորջ Բուշին, Բարաք Օբամային ու Դոնալդ Թրամփին կամ պարզապես Մասկն այս ամենին նայում է որպես լավ բիզնես հնարավորության։

«Մասկը կարող է չանհանգստանալ, սակայն Սպիտակ տունն ու Կոնգրեսը պետք է ուշադրություն դարձնեն արբանյակներում օգտագործվող ամերիկյան արտադրության մասերին ու հաշվի առնեն նախագահ Ջո Բայդենի  մարդու իրավունքների հռետորաբանությունը։ Միգուցե ժամանակն է, որ Բայդենի վարչակազմը ու հանրապետականները միանան ու SpaceX-ին հորդորեն հրաժարվել Turksat-ի հետ գործարքից»-եզրափակում է Մայքլ Ռուբինը։

Էմմա Չոբանյան