Դատարանների նախագահների որդիները դատավոր չեն դառնա․ նրանք չեն հաղթահարել քննության անցողիկ շեմը

Լուրեր

20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի որդին՝ քննիչ Վազգեն Սահակյանը, չի կարողացել հաղթահարել դատավորների թեկնածուների համար գրավոր քննության նվազագույն շեմը։ Նա հարցատոմսի քրեական դատավարության բաժնից հավաքել էր 30 միավոր, այնինչ անցողիկը 40 միավորն էր։
Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման գրավոր քննության արդյունքները Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց այսօր՝ օգոստոսի 9-ին։ Ապագա դատավորները պետք է աշխատեն մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ֊հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդությունների ենթաբաժնում: Տասնյոթ թափուր հաստիքի համար գրավոր քննությանը մասնակցել էր 50 հավակնորդ:

Հավակնորդներից մեկն էլ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի որդին էր՝ Միքայել Գրիգորյանը։ Նրան երկու բաժիններից 1-ական միավոր չի բավականացրել անցողիկ շեմը գերազանցելու համար․ քրեական իրավունք բաժնից ստացել է 13, իսկ քրեական դատավարութունից՝ 39 միավոր։

Թեկնածուների մեջ էր նաև Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը։ Վերջինս հաղթահարել էր գրավոր փուլը՝ ընդհանուր առմամբ հավաքելով 60 միավոր․ 17-ը քրեական իրավունքի բաժնից, 43-ը՝ քրեական դատավարության։

Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Խաչիկ Ղազարյանը ճեպազրույցի ընթացքում նշեց՝ տեղյակ չէ, թե ում որդիներն են մասնակցել, բայց գնահատող հանձնաժողովը, նրա վստահեցմամբ, չի իմացել՝ ում գրավոր աշխատանքն է ստուգում․
«Թափանցիկությունը եղել է 100 տոկոսանոց, ամեն ինչ եղել է ուղիղ եթերում։ Ծրարների մեջ եղել են շտրիխ կոդեր, որոնք թույլ են տվել առանց նույնականացնելու ստուգել գրավոր աշխատանքներ։ Հաշվիչ հանձնաժողովին անուն-ազգանվան փոխարեն ներկայացվել են քառանիշ կոդեր»,- Factor.am-ի հարցին ի պատասխան նշեց Ղազարյանը։

Ըստ Դեպարտամենտի ղեկավարի, անգամ հարցաշարն է մինչև վերջին պահը գաղտնի պահվել և բացվել միայն քննության մեկնարկին, ինչից հետո պատահականության սկզբունքով տարբերակներ են կազմվել։

Հարցին՝ Մհեր Արղամանյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր լինելը չի՞ խանգարի որդու գործունեությանը որպես Առաջին ատյանի դատավոր, Ղազարյանը բացասական պատասխան տվեց․

«Դատարաններն առաջնորդվում են դատավարական օրենսգրքերով, որը հստակ ամրագրում է դատավորների ինքնաբացարկ հայտնելու հիմքերը։ Բացի այդ, առջևում դեռևս բանավոր քննության փուլ կա, որից հետո միայն կհստակեցվի ապագա դատավորների ցուցակը»։

Նշենք, որ թեկնածուները 5-օրյա ժամկետում իրավունք ունեն բողոքարկել քննության արդյունքները։

Սեդա Առաքելյան