Սահմանի որոշումը ենթադրում է փոխզիջում․ հարցն այն է՝ ինչ ենք մենք փոխզիջում, ինչ Ադրբեջանը․ Աղասի Մարգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի, Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք քաղաքական վերլուծաբան Աղասի Մարգարյանի հետ

-Պարո՛ն Մարգարյան, Ազգային ժողովից առաջին տպավորություններն ինչպիսի՞ն են։

-Ազգային ժողովում երկու-երեք օր ընթացող գործընթացներից տպավորությունն այնպիսին է, որ ԱԺ-ում առաջին անգամ հայտնված ուժերը կամ քաղաքական խմբերը փորձում են իրենց դիրքավորել։ Ըստ էության, այդ դիրքավորման կարիքը չկար, քանի որ նախորդ ամիսների ընթացքում արդեն պարզ էր բոլոր քաղաքական ուժերի և քաղաքական խմբերի և՛ դիրքավորումը, և՛ մոտեցումը, և՛ սկզբունքները։

-Երեկ երեկոյան հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը պաշտպանության նախարարին ներկայացնելիս։ Այնտեղ խոսք կար Ադրբեջանի հետ բանակցությունների մասին։ Արդեն այսօր Վարդենիսում նորից լարվածություն է ստեղծում Ադրբեջանը։ Ի՞նչ է ուզում անել, և ի՞նչ է ուզում ասել մեզ։

-Կարծես թե հստակ է երկու կարևոր խնդիր․ երկու կողմն էլ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, նշում են սահմանազատման և սահմանագծման մասին, նշում են դրա անցնելու անհրաժեշտության մասին։ Այդ մասին խոսում է Մակրոնը, խոսում են ռուսական կողմում, բոլորը խոսում են դրա կարևորության մասին։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ դա չի սկսվում և ինչո՞ւ ենք տեսնում լարվածության օջախներ, էսկալացիայի դեպքեր Ադրբեջանի սադրանքների միջոցով։

Կարծում եմ՝ հարցը շատ պարզ է։ Հայկական կողմը, ենթադրում եմ, միակ նախապայման ունի՝ ադրբեջանական զինված ուժերի հետքաշումը Հայաստանի սուվերեն տարածքից։ Իսկ ադրբեջանական կողմը, ենթադրում եմ, նախապայման է դիտարկում առկա իրավիճակով, առկա ստատուս քվոյի պայմաններում սկսել այդ աշխատանքները։

Մենք կարո՞ղ ենք նահանջ կատարել, այսպես ասած, ընդառաջ կատարել Ադրբեջանի նկրտումներին։ Այս հարցը միանշանակ պատասխան չունի, որովհետև այստեղ «կամ-կամ»-ի տիրույթում չեն լուծվում հարցերը։ Եվ նույնիսկ հակառակորդի հետ հարաբերություններում պետք է բանակցային գործընթաց, և այդ բանակցային գործընթացը ենթադրում է որոշակի փոխզիջումային մեխանիզմների կիրառում։ Այստեղ հարցն այն է, թե մենք ինչ ենք փոխզիջում, և ինչ է փոխզիջում Ադրբեջանը։

-Ադրբեջանը պիտի փոխզիջի մեր տարածքը։ Մենք ի՞նչ ունենք փոխզիջելու։

-Չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Բայց մյուս կողմից՝ մենք գտնվում ենք մի կարևոր տարածաշրջանում, որտեղ Հայաստանն առանցքային դերակատարություն ունի կոմունիկացիաների առումով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան