Ներողություն խնդրեք նշածս անձանցից․ Ռուբեն Ռուբինյանը՝ Արեգնազ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին հորդորեց ներողություն խնդրել 44-օրյա պատերազմում հարազատներ կորցրած պատգամավորներից՝ այն բանի համար, որ Մանուկյանը պնդել էր, թե պատերազմի զոհերի թվում իշխանության ներկայացուցչի որդի, բարեկամ, հարազատ չկա:

Արեգնազ Մանուկյանը իշխանությանը մեղադրել էր պատերազմից 10 ամիս անց ամենակարևոր թվերը՝ զոհերի, անհետ կորածների, գերիների, վիրավորների, հաշմանդամ դարձած անձանց ճշգրիտ տվյալները չներկայացնելու համար:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստը վարողի իրավունքով արտահերթ ելույթ ունեցավ՝ արձագանքելով Մանուկյանի ելույթին: «ՔՊ-ից պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որը հիմա դահլիճում չէ, մասնակցել է 44-օրյա պատերազմին և վիրավորվել է, պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի զարմիկը զոհվել է պատերազմում, Մաթևոս Ասատրյանի եղբորորդին զոհվել է»,-ասաց Ռուբինյան ու հավելեց՝ ասում է միայն այն մասը, որոնց մասին ինքը գիտի:

Նա հարցրեց Մանուկյանին՝ փորձո՞ւմ է հասկանալ, թե այդ պատգամավորներն ինչ էին զգում նրա ելույթի ժամանակ: Ռուբինյանը խնդրեց ոչ հրապարակային, բայց մոտենալ այդ անձանց և ներողություն խնդրել:

«Կարծում եմ, որ ամենավատ բանը, որ հիմա կարող ենք անել, զոհերով մրցելն է: Դա ուղղակի խայտառակություն կլինի: Այն մասշտաբի պատերազմը, որը տեղի է ունեցել, չի անցել ոչ ոքի կողքով, ոչ ոք անմասն չի մնացել, բոլորն ունեն բարեկամներ, հարազատներ: Եթե կա մի բան, որը չենք կարող բաժանել, այն մարդիկ են, որոնք անձնազոհաբար կռվել են հանուն հայրենիքի ու այն փառավորվածներն են, որոնք ընկել են հանուն հայրենիքի: Եվ հավերժ փառք Գեղամ Նազարյանի որդուն, Վաղարշակ Հակոբյանի զարմիկին, Մաթևոս Ասատրյանի եղբորորդուն, բոլոր մյուս ներկաների բարեկամներին և ընկերներին, որոնք ընկել են: Եվ խոնարհումս պարոն Ասլանյանին, որը կռվել է հանուն հայրենիքի, խոնարհումս պարոն Սեյրան Օհանյանին, որն առաջին պատերազմում վիրավորվել է, կորցրել է ոտքը»,- ասաց Ռուբինյանն ու հորդորեց պատգամավորին նման բան այլևս չանել:

Մանրամասները՝ տեսանյութում: