Չենք կարող բացառել, որ կարձանագրվեն սիբիրյան խոցի դեպքեր. Վահե Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 18:49
Թբիլիսիի կողմից Բաքու արտաքսված ադրբեջանցի լրագրողը կալանավորել է
09.06.2026 | 18:39
Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
09.06.2026 | 18:36
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
09.06.2026 | 18:28
Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութին շնորհավորել է Փաշինյանին
09.06.2026 | 18:23
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչվեն․ կառավարությունը որոշում կընդունի շաբաթների ընթացքում․ Ռոմանոս Պետրոսյան
09.06.2026 | 18:20
Transfermark․ Տրանսֆերային գնի ամենամեծ աճ գրանցած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը
09.06.2026 | 18:13
Ծառուկյանին թույլ չեն տվել հեռանալ երկրից // Պուտինը դեռ չի շնորհավորի Փաշինյանին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 18:12
«Արմատ մեդիա»-ից առգրավված իրերը չեն վերադարձվել, խմբագրության դուռը դեռ  կապարակնքված է․ խմբագիրը պնդում է, որ խախտվում են իրենց իրավունքները
09.06.2026 | 18:03
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 17:58
Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած ռուսների մուտքը ԵՄ կարգելվի․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը
09.06.2026 | 17:56
ԹՐԻՓՓ-ը միլիարդների ներհոսք է ապահովելու․ մտավախություն չունեմ ֆինանսական հնարավորությունների մասով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 17:49
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Մոլդովայի դեմ խաղում
09.06.2026 | 17:44
Կոբախիձեն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ դեր է խաղացել հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման գործում
09.06.2026 | 17:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել է․ ՔԿ
09.06.2026 | 17:32
Սենեգալի և Ուզբեկստանի հավաքականներն ԱՄՆ-ում խիստ ստուգումներ են անցել ԱԱ-2026-ից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տեսականորեն չենք կարող բացառել, որ կարձանագրվեն սիբիրյան խոցի դեպքեր: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը:

«Այս պահին սիբիրյան խոցի օջախը մեկուսացված է, և չեն գրանցվել հիվանդացության նոր դեպքեր թե՛ մարդկանց մոտ, թե՛ կենդանիների:

Սակայն չենք կարող բացառել, որ կգրանցվեն նոր դեպքեր, որովհետև նախկինում ևս հանրապետությունում եղել են այլ տարածքներ, որտեղ գրանցվել են դեպքեր, և այս տարվա երաշտով պայմանավորված՝ այդ ռիսկն ավելի է մեծացել»,- նշեց Դանիելյանը:

Նրա հավաստմամբ՝ պետությունն ամեն տարի միջոցներ է հատկացնում կենդանիների պարտադիր վակցինավորման համար հենց սիբիրյան խոց հիվանդության դեմ. «Բայց ցանկացած պատվաստանյութ 100 տոկոսանոց արդյունք չի տալիս, և այդ ռիսկը միշտ կա»:

Դանիելյանը հավելեց, որ վարչության տեսուչներն իրականացնում են վերհսկողություն վակցինավորման միջոցառումների նկատմամբ, թե որքանով են իրականացվել, ամբողջական ծավալով են իրականացվել, թե ոչ: «Մեր կողմից արձանագրված թերությունները ներկայացվում են թե՛ էկոնոմիկայի նախարարությանը, թե՛ կառավարությանը»,- նշեց սննդամթերքի անվտանգության վարչության պետը:

Մանրամասները՝ տեսանյութում: