Արգելում եմ տղամարդիկ մոտենան կին պատգամավորներին և փորձեն զննել․ Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

«Մենք արդեն երկու օր է բախվում ենք զինված մարդկանց, ովքեր իրականացնում են ԱԺ-ի անվտանգությունը»,- խորհրդարանում այս մասին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ տեղեկացնելով նաև, որ համազգեստով անձինք արգելել են պայուսակն իր հետ տանել նիստերի դահլիճ։

«Իհարկե, շատ լավ է, որ անվտանգությունը պահպանվում է, բայց լավ կլինի, որ այդ անվտանգությունը պահպանվի մեր երկրի դարպասների մոտ… ԱԺ-ում այս խստացված անվտանգությունն ինձ համար անհասկանալի է»,- նշեց պատգամավորը:

Նա հայտարարեց, որ որևէ մեկն իրավունք չունի պատգամավորին արգելել անձնական իրեր տեղափոխել որևէ տեղ։ «Բացի այն, որ մենք անցնում ենք մետաղորսիչ սարքի միջով, մեզ նորից ստուգում են։ Ես արգելում եմ, որ ԱԺ կին պատգամավորներին մոտենան տղամարդիկ ու փորձեն զննել։ Սա ուղղակի անընդունելի է»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ անհրաժեշտություն կա, որ կանանց ստուգեն կին աշխատակիցներ:

Պատգամավորն անդրադարձավ նաև ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանփակումներին:

Մանրամասները՝ տեսանյութում: