Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 8-ի

Լուրեր

24.08.2026 | 12:06
Ռուսաստանը հարվածել է Օդեսային․ հրդեհվել է «Էպիցենտր» հիպերմարկետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 12:00
Փաշինյանը ԱԺ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին․ ՈՒՂԻՂ
24.08.2026 | 11:55
Մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 11:53
Փաշինյանը խորհրդարանում օրենք խախտեց
24.08.2026 | 11:50
Ինգա Մանուչարյանը Հունաստանում փոխել է ակումբը
24.08.2026 | 11:46
Փաշինյանը հայտարարեց ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնելու մտադրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 11:38
«Զանգեզուրի միջանցքի նախագիծն ակտիվորեն իրականացվում է Ադրբեջանի տարածքում»․ Ալիև
24.08.2026 | 11:30
Ուկրաինայի անկախության օրը ԵՄ-ն հետագա աջակցություն է խոստացել
24.08.2026 | 11:22
Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրելը, Ադրբեջանը պետք է դադարի ՀՀ-ում Ադրբեջան փնտրել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 11:11
Հնարավոր չէ ժխտել, որ Ադրբեջանը ակտիվ արծարծում և գործիքայնացնում է Սահմանադրության թեման․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 10:59
Երկաթուղու կառավարման համակարգը վերանայվելու է․ Ռուսաստանի մեր գործընկերներին խնդրում եմ հնարավորինս արագ հասնել այս խնդրի բարեկամական լուծմանը․Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 10:51
MLS-ում սուպերգոլ է գրանցվել ռաբոնա հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 10:42
Կարող ենք արձանագրել, որ «Չորրորդ հանրապետությունը» հիմնադրված է․ Փաշինյանը ԱԺ-ում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 24-ի դրությամբ
24.08.2026 | 10:19
Ուկրաինան հարձակվել է Ozon-ի երեք պահեստների վրա Դաղստանում, Ադիգեայում և Ստավրոպոլի երկրամասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի, տուժածների թիվը հասել է 864-ի։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրետտին Քոջան:

Ավելի վաղ հաղորդվել էր անտառային հրդեհների վեց զոհերի և 410 տուժածների մասին:

«Մանավգատում (Անթալիայի նահանգ) բռնկված հրդեհների հետևանքով մենք ընդամենը յոթ զոհ ունենք։ Հրդեհից տուժած 507 մարդուց 497-ը դուրս են գրվել։ Մարմարիսում և Բոդրումում բռնկված հրդեհներից տուժած 203 մարդուց 186-ը դուրս են գրվել: Մարմարիսում մենք մեկ զոհ ունենք։ Մերսինում բռնկված հրդեհից տուժած բոլոր 154 անձինք դուրս են գրվել ապաքինվելուց հետո», – գրել է Քոջան Twitter-ում։

Թուրքիան արդեն հինգերորդ օրն է՝ պայքարում է լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ։ Թուրքիայի նախագահը երկրում անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել: Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում անտառային հրդեհներն անկառավարելի են դառնում: Հազարավոր հրշեջներ միացել են հրդեհաշիջման աշխատանքներին: Թուրքիայի՝ Միջերկրական ու Էգեյան ծովերի ափերին գտնվող 17 շրջաններում արձանագրվել է կրակի մոտ 70 օջախ:

Կա ավելի քան 400 վիրավոր: Աղետի գոտում իրականացվում է բնակիչների ու զբոսաշրջիկների տարհանում:

Թուրքիայում հաջողվել է տեղայնացնել անտառային հրդեհների 112 օջախներից 107-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ՝ հուլիսի 31-ին, հայտարարել է կասկածյալի ձերբակալության մասին, որը կարող է մեղսակից լինել երկրում անտառային զանգվածների հրկիզմանը: