Թուրքիայում 100-ից ավելի անտառային հրդեհներ են տեղայնացվել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայում հաջողվել է տեղայնացնել անտառային հրդեհների 112 օջախներից 107-ը։ Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 1-ին Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին։

Վերահսկողության տակ է վերցվել հուլիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում բռնկված 112 անտառային հրդեհներից 107-ը։ Այս պահին շարունակվում են հրդեհների հինգ օջախների տեղայնացման աշխատանքները»,- գրել է նա։

Նախարարի խոսքով՝ անտառային հրդեհների երեք օջախներ գտնվում են Մուղլայում, երկուսը՝ Անթալիայում։

Թուրքիայի իշխանությունները հետաքննում են երկրի հարավում մոլեգնող անտառային հրդեհների պատճառները, դիտարկվում է նաև հրկիզումների վարկածը։

Թուրքիան արդեն հինգերորդ օրն է՝ պայքարում է լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ։ Թուրքիայի նախագահը երկրում անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել:

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում անտառային հրդեհներն անկառավարելի են դառնում: Հազարավոր հրշեջներ միացել են հրդեհաշիջման աշխատանքներին: Թուրքիայի՝ Միջերկրական ու Էգեյան ծովերի ափերին գտնվող 17 շրջաններում արձանագրվել է կրակի մոտ 70 օջախ:

Բնական աղետի հետևանքով մահացել է 6 մարդ, սակայն մտավախություն կա, որ զոհերի թիվը կավելանա: Կա ավելի քան 400 վիրավոր: Աղետի գոտում իրականացվում է բնակիչների ու զբոսաշրջիկների տարհանում: