Տարոն Մարգարյանը «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամներին զրկել է Մարտի 8-ի նվերներից. «Ժողովուրդ»

Լուրեր

21.03.2026 | 13:22
Հայկ Մարությանի «Նոր ուժ»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուի անունը. ՈՒՂԻՂ
21.03.2026 | 13:21
Խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված փոքրիկը մահացել է
21.03.2026 | 13:10
Էդմեն Շահբազյանը UFC-ում կմենամարտի Բրենդան Ալենի հետ
21.03.2026 | 12:58
Երևանում հայտնաբերվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվողը
21.03.2026 | 12:34
Քննարկում ենք աստիճանաբար դադարեցնել Իրանի դեմ մեր ռազմական գործողությունները. Թրամփ
21.03.2026 | 12:15
Գոռ Հովակիմյանը մասնակցել է աթլետիկայի աշխարհի առաջնությանը
21.03.2026 | 12:00
Բացահայտվել է, «Romantic scam» մեթոդի կիրառմամբ, համակարգչային հափշտակություններ կատարող խումբ․ ՆԳՆ
21.03.2026 | 11:55
Գործակալ լինելը լավ բան է, եթե օգնում է իր երկրին, մի՛ սևացրեք ինստիտուտը․ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.03.2026 | 11:44
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին
21.03.2026 | 11:30
26 երկիր, ավելի քան 100 նախագիծ, 30,000 բնակարան. «TOON EXPO» 2026-ի մասշտաբներն ընդլայնվում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.03.2026 | 11:22
Ռոնալդուն չի հրավիրվել Պորտուգալիայի հավաքական
21.03.2026 | 11:11
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով
21.03.2026 | 10:55
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Մայամիի մրցաշարում
21.03.2026 | 10:41
ՆԱՏՕ-ն իր զորքերը Իրաքից տեղափոխում է Եվրոպա՝ Իրանի պատերազմի ֆոնին
21.03.2026 | 10:23
Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն․ 3 տուժած հոսպիտալացվել է
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավանաբար շատ է ազդվել փետրվարի 13-ի ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի միջադեպից ու հիմա ցուցադրաբար քեն է պահում ավագանու «Երկիր Ծիրանի» ընդդիմադիր խմբակցության անդամների նկատմամբ: Մարտի 8-ին ընդառաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունների իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկ ու բանկային «վիզա-քարտեր» է նվիրել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամները զրկվել են քաղաքապետի բարեհաճությունից:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հաստատեց տեղեկությունը. «Ո՛չ, ոչինչ չենք ստացել»,- ասաց նա: Դիտարկմանը, թե փաստորեն ավագանու երկու խմբակցությունների անդամ կանանց է քաղաքապետը նվեր մատուցել` մոռանալով իրենց, արձագանքեց. «Նա քաղաքապետ չի»: Ակնհայտ է` Տարոն Մարգարյանը «Երկիր Ծիրանիի» անդամներին Մարտի 8-ի առթիվ որեւէ նվեր չի տվել հայտնի միջադեպի պատճառով: Բայց քաղաքապետի այս պահվածքը, մեղմ ասած, անընդունելի է եւ վայել չէ ղեկավարին, պաշտոնյային, հատկապես՝ տղամարդուն: Ի վերջո, փոքրոգությունն ու քինախնդրությունն այնքան էլ լավ հատկանիշներ չեն: Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթը շնորհավորում է բոլոր մայրերին ու քույրերին՝ անկախ իրենց զբաղեցրած դիրքից ու կարգավիճակից՝ մաղթելով ժպիտներ, ծաղիկներ ու անհոգ կյանք հիրավի ազատ, անկախ Հայաստանում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: