ՀՀ-ն պիտի պատռի՛ ՀԱՊԿ-ի դիմակը՝ դուռը շրխկացնելով դուրս գա․ Միքայել Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 03:00
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում
19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ

-Պարո՛ն Հայրապետյան, Հայաստանի սահմանների ուղղությամբ Ադրբեջանի բանակը պարբերաբար բախումներ է հրահրում։ Փոխհրաձգությունների արդյունքում զոհեր և վիրավորներ կան երկու կողմից էլ։ Ալիևը բաց է խոսում՝ պահանջում է իր հետ խաղաղության համաձայնագիր կնքել՝ իր պայմաններով, որոնք են՝ Արցախից հրաժարում, միջանցք, սահմանազատում՝ իր քարտեզներով։ Հայաստանը դիմադրում է՝ չհամաձայնվելով։ Ո՞ւմ կամ ինչի՞ շնորհիվ է Ալիևը խոսում ռազմական դիվանագիտության լեզվով։

-Նախ՝ Ալիևն իր խոսքերը չէ, իր պահանջները չէ, որ ասում է։ Ալիևն ու Ադրբեջանն ընդհանրապես ի զորու չէին ցանկացած զենքով անգամ Հայաստանի նկատմամբ ռազմական հաղթանակ տանել։ Մենք տեսանք, որ դա Ռուսաստանի և Թուրքիայի միասնական պատերազմն էր Հայաստանի դեմ, ադրբեջանցիներն ընդամենը մսացու էին այդտեղ։ Ընդ որում՝ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են Արևմուտքին տարածաշրջան թույլ չտալ մտնելու, օգտագործում են ադրբեջանական գործոնը, որպեսզի շատ արագ կարողանան այն եռակողմ չարաբաստիկ հայտարարության տեքստը վերածել միջպետական պայմանագրի, որն այլևս անբեկանելի կարող է դառնալ կամ շատ դժվար հաղթահարելի։

Շտապում են պարզապես, և այդտեղ Ալիևը գործիք է Հայաստանի շուրջ անկայունություն ստեղծելու, որպեսզի ռուսներն այստեղ օգուտ ունենան, որն է՝ մեր սահմանի երկայնքով ռազմական ներկայություն ապահովել ապագա փոթորիկներից առաջ՝ ո՛չ միայն Գյումրիի ռազմաբազան ունենալով, այլ նաև Արևմուտքին թույլ չտալ։ Այդ ընթացքում Ադրբեջանը փորձում է իր շահը պոկել՝ մեկ-երկու գյուղ ավելի կամ պակաս։ Ալիևն ո՞վ է՝ միջանցքի խնդիր առաջադրի, դա բացառապես ռուս-թուրքական հակաարևմտյան պայմանավորվածությունների ծիրում է։

– Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում ասաց, որ Ադրբեջանը քայքայիչ և վարկաբեկիչ գործողություններ է անում ՀԱՊԿ-ի ուղղությամբ։ Ադրբեջանի զինուժը ոչ միայն մնում է Սոթք-Խոզնավար հատվածում, այլև սադրիչ գործողություններ են ձեռնարկում՝ վարկաբեկելու ՀԱՊԿ-ն։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

-Դե ճիշտն ասած՝ պետության ղեկավար է, ռուսական ներկայացուցիչ, դե՝ դա էլ պետք է ասի, հո չի՞ ասելու, որ Ռուսաստանն է կազմակերպում դա՝ Ադրբեջանի ձեռքով։

Բայց կարևոր միտքն արտահայտվում է՝ «ՀԱՊԿ-ն վարկաբեկվում է»։

-Ինքն իր տեղում շատ ճիշտ արտահայտություններ է արել, նորմալ է, ինձ նմանը պիտի ավելին ասի, բայց որ վարկաբեկվում է ՀԱՊԿ-ն, ամենավերջին «բոմժից» սկսած մինչև պետության առաջին դեմքեր, տեսնում են։ Մենք այլևս չունենք Ռուսաստանի պես դաշնակից, թեև երբևէ չենք ունեցել։ Ավելին՝ մենք ունենք Ռուսաստանի պես լրջագույն ախոյան՝ որպես թշնամական պետություն։ Կարո՞ղ են կրկնել իմ ասածներն իրենք՝ այս ընդդիմությունը, որ ռուսական հանձնարարությամբ հակառուսական արտահայտություններ է անում։ Սա հակառուսական չի, սա ռուսական կայսրության էությունը բացահայտող է, թե չէ․․․

-ՀՀ-ն սեպտեմբերից ստանձնում է ՀԱՊԿ-ի նախագահությունը։ Այսպիսով ի՞նչ լծակ է ստանում ՀՀ-ն՝ խոչընդոտե՞լ Ադրբեջանի մուտքը ՀԱՊԿ, խոչընդոտե՞լ Տաջիկստանի ուղղությամբ ՀԱՊԿ-ի քայլերը՝ ի պատասխան ՀՀ-ի նկատմամբ վատ վերաբերմունքի։ Որոշումները ՀԱՊԿ-ում կայացվում են կոնսենսուսով։ Դա ինչ-որ բան նշանակո՞ւմ է հօգուտ ՀՀ-ի, ինչպիսի՞ն պիտի լինի ՀԱՊԿ-ի ուղղությամբ աշխատանքը։

Ծիծաղելի է՝ Ադրբեջանը ՀԱՊԿ չի մտնի, Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ է եղել և դուրս է եկել, Ադրբեջանը ԵՏՄ չի մտնի, որ ՀՀ-ն էլ խոչընդոտի։ Հայաստանը որպես պետություն ուզո՞ւմ է մի դրական բան անել քաղաքակիրթ աշխարհի համար, երբ ստանձնի ՀԱՊԿ-ի նախագահությունը, թող բացի, պատռի՛ նրա դիմակը և դուռը շրխկացնելով թողնի դուրս գա։ Պատռի դիմակը ՀԱՊԿ-ի, որ դա ռուսական, այսինքն՝ պուտինյան կեղտոտ պրոյեկտ է՝ հակաքաղաքակրթական է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան