ԲՀԿ-ում «սպիտակ ագռավի» կարգավիճակ ունեցողը՝ ապագա վարչապետի մասին. «Հրապարակ»

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Պարոն Ազիզյան, ԲՀԿ-ում Դուք «սպիտակ ագռավի» կարգավիճակ ունեք` անում եք այն, ինչ Ձեզ պետք է: «Չհասկացա` ինչ ե՞մ»: Դե` էն անգամ ֆրակցիայից տարբերվող քվեարկություն արեցիք։ «Դուք հետո լսե՞լ եք, որ ասել եմ` մատս ա կպել, պատահական ա եղել»:

Հասկացանք, իսկ Ձեզ համար ո՞վ է ցանկալի վարչապետը։ «Կուզենամ լինի այն մարդը, որը լավ գիտի, թե ինչ է կատարվում սահմաններում, ինձ համար ամենակարևորը մեր պաշտպանունակության և անվտանգության հարցերն են»:

Երևի նկատի ունենք Սերժ Սարգսյանին. ինչո՞ւ անունը չեք տալիս։ «Սադրո՞ւմ եք ինձ. չեք կարող սադրել, բայց եթե շատ ուզում եք` սադրեք։ Ես ասում եմ` ով բարձրացրել է մեր բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը, նա էլ պետք է դառնա վարչապետ»: Անո՛ւնը:

«Դա ըտենց հարց չի, որ ասեմ` ով. կուրս կա, ծրագիր կա, բարոյահոգեբանական մթնոլորտն ո՞վ է ստեղծում բանակում այսօր»: Ո՞վ է ստեղծում: «Երևի նախագահը` ո՞վ»: Անո՛ւնը:

«Մեր նախագահի անունը չգիտե՞ս»: Գիտեմ` Արմեն Սարգսյան: «Սադրո՜ւմ ես. ճիշտ ես անում, բայց ես խոսում եմ այսօր եղող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, դուք էլ գիտեք, որ հայոց բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում»:

Լավ, հասկացա՝ Սերժ Սարգսյանին նկատի ունեք. ԲՀԿ ֆրակցիան է՞լ է էդպես մտածում, բա դուք ընդդիմադիր չե՞ք: «Բա իհարկե ընդդիմադիր ենք, բայց, ի տարբերություն ձեր մտածելակերպի, որ եթե մարդն ընդդիմադիր ա, պետք է սև ակնոցներ հագնի ու փնովի, մենք սև ակնոց չենք հագնում»,- ասաց Նապոլեոն Ազիզյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: