«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Գյումրիում կառուցվում է 2 բնակելի շենք և մանկապարտեզ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու Մուշ  թաղամասում  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած գումարներով այս պահին կառուցվում են երկու բնակելի շենքեր՝ 36 բնակարանով  և  50 տեղանոց մանկապարտեզ։ Բնակարանները  սոցիալական են,  կտրամադրվեն  երկրաշարժից  անօթևան մնացածների հերթացուցակում գրանցվածներին, որոնք բնակվում են տնակներում,  նրանց առաջիկա 5 տարում, գուցեև 10 տարում սեփականության վկայականներ չեն տրամադրվի։ Ծրագիրը, որը կոչվում է «Մեր Գյումրին», նպատակ ունի օգնել Գյումրիին տնակներից ազատելուն։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց շինհրապարակ այցելած «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։ Նա Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ եկել էր անձամբ ծանոթանալու շինաշխատանքների որակին ու ընթացքին։

Հայկակ Արշամյանը  նշեց, որ շինարարությունը կավարտվի այս տարվա վերջին կամ մյուս տարվա սկզբին։

Վերջինիս հաղորդմամբ, ծրագրի ընդհանուր արժեքը 2 միլիոն դոլար է, շենքերը կառուցվում են համայն հայության հավաքագրած գումարներով։ Մանկապարտեզի շենքն էլ կառուցվում է Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ։  Շենքերը կունենան անվանումներ, մանկապարտեզը կկրի «Ֆրանսիա» անունը։

Նվիրատվությանը մասնակցել են նաև ՀՀ նախագահի աշխատակազմը, ինչպես նաև  Հայաստանի մի քանի  խոշոր գործարարներ։  Շենքերը, ըստ Հայկակ Արշամյանի, սնուցվելու են արևային էներգիայով, ինչը կկրճատի սոցիալապես  անապահով  բնակիչների ծախսերը։ Ներքևի հարկերում կտեղադրվեն արտադրամասեր՝ կարի արհեստանոց կամ վարսավիրանոց, որպեսզի բնակիչները հնարավորություն ունենան աշխատել։

Առաջին հարկը, ըստ Հայկակ Արշամյանի, կտրվի վարձակալությամբ, որի գումարը ևս կուղղվի շենքերի պահպանությանը։ Իսկ վերևի, այսպես ասած, հավելյալ հարկերը կտրամադրվեն արվեստագետներին՝ արվեստանոցներ հիմնելու ու ստեղծագործելու համար, որպեսզի շենքում բնակվող երեխաները մեծանան յուրահատուկ միջավայրում։

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամը բացի այս երկու շենքերից  կկառուցի ևս երկու շենք։ «Մի լավ լուր ունեմ, ծրագիր ունենք ևս երկու շենք հենց այստեղ կառուցելու։ Շենքերի բնակարանների մի մասը կտրվի վերջին պատերազմում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողներին, որոնք ունեն կարգավիճակ, այսինքն՝ անօթևան են, սոցիալապես անապահով են, բազմանդամ ընտանիք ունեն։ Եվ եթե կարողանանք մի քիչ բարձր հարկայնություն ապահովել , հնարավոր է 60 բնակարան ստանանք այդտեղ, որից 25-ը կհանձնենք վերջին պատերազմի մասնակիցներին, որն այսօր  մեր պարտքերից մեկն է, որը պիտի կատարենք», -ասաց Հայկակ Արշամյանը։

 

Արմիկ Մովսիսյան