Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Տոկիոյում գտնվող՝ Ֆիզիկայի և մաթեմատիկայի Կավլի ինստիտուտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Աշխատանքային այցով Ճապոնիա մեկնած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Տոկիոյում գտնվող՝ Ֆիզիկայի և մաթեմատիկայի Կավլի ինստիտուտ (Kavli IPMU):

2007 թվականին հիմնադրված հաստատությունը ֆիզիկամաթեմատիկական ոլորտում հիմնարար հետազոտությունների իրականացման կենտրոն է: Ինստիտուտը ներկայումս համարվում է ամենագրավիչ հետազոտական կենտրոններից մեկը աստղաֆիզիկայի, տարրական մասնիկների ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտներում աշխարհի առաջատար հետազոտողների համար:

Նախագահ Սարգսյանը շրջել է գիտահետազոտական կենտրոնի տարածքում, ծանոթացել ինստիտուտի գործունեությանն ու ծրագրերին, հանդիպել ինստիտուտի ղեկավար կազմի հետ:

Ինստիտուտի տնօրեն Հիրոսի Օգուրին նախագահ Սարգսյանին ներկայացրել է իրենց գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող հետազոտական ծրագրերը:

Քննարկվել են Կավլի ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի ու ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի միջև փոխգործակցության հնարավորությունները:

Նախագահ Սարգսյանը ինստիտուտի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու գալիք տարի Հայաստանում նախատեսվող Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին:

Նախագահ Սարգսյանը հանդիպել և զրուցել է նաև ինստիտուտում հետազոտական աշխատանքներ իրականացնող երիտասարդ հայ մասնագետների հետ: