Չդադարող պայքար բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ստուգայցերը շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ստուգայցերը Երևանի քաղաքապետարանի ամենօրյա աշխատանքի մասն են: Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռ շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում: Փողոցում առևտուր անելու փոխարեն քաղաքապետարանն առևտրականներին առաջարկում է տեղափոխվել առանձնացված շուկաներ, բայց նրանք այլ կարծիք ունեն հանրային համակեցության մասին. տեղեկացնում են  Երևանի քաղաքապետարանից:

Ստուգայցերի ընթացքում Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի աշխատակիցները ոստիկանության աջակցությամբ մայթերն ազատում են վաճառվող ապրանքներից: Դրանք տեղափոխվում են վարչական շրջանի շենք:

«Մայթերից վերցնում, բերում ենք, եթե մարդ կա, որանձնագրով գալիս, ասում է` իմ սեփականությունն է, ապա համապատասխան արձանագրությունը կազմվում է և տվյալ անձնավորությունը տուգանվում է: Շատ դեպքերում ասում են՝ եթե տուգանք կա չենք վերցնում ապրանքները: Երևի եկամուտն այնքան շատ է, որ այսքան գումար կորցնելը խնդիր չէ իրենց համար»,- նշում է Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի պետ Արտյոմ Բաղդասարյանը:

Երևանյան փողոցների տեսքը փչացնելուց բացի, ապօրինի բացօթյա առևտուրը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև մարդու առողջության համար: Մասնագետները բազմիցս զգուշացրել են սրա մասին:

«Հետևողական պայքարն արդեն արդյունքը տալիս է. մարդիկ սկսել են հասկանալ, որ այլ տարբերակ չկա, պետք է վերացնենք փողոցային առևտուրը: Իհարկե, համառ մարդիկ էլ կան, որ դեռ շարունակում են, բայց կարծում եմ, երկար չի տևի: Մեր նպատակը մարդկանց տեղաշարժն ու անվտանգությունն ապահովելն է»,-ընդգծում է Արտյոմ Բաղդասարյանը:

Ստուգայցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի կենտրոնում բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը վերջնականապես լուծվի: