Վերակառուցված ԲԿ-ում կատարվելու են վիրահատություններ, որ նախկինում հնարավոր չեն եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ավարտվել են հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքները։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պետական ամենամեծ բժշկական կենտրոնը անընդհատ լինելու է Կառավարության ուշադրության կենտրոնում և ամբողջ համալիրը, որը բաղկացած է նաև ծննդատնից ու պոլիկլինիկական ծառայությունից, հիմնանորոգվելու և տեխնիկապես վերազինվելու է։

«Վերանորոգումները սկսվել են հենց շքամուտքից, ամբողջովին վերակառուցվել է բակային հատվածը, արել ենք մի շարք հիմնարար փոփոխություններ՝ գեղեցիկ ֆասադի ներքո ենթակառուցվածքային աշխատանքներ են իրականացվել։ Բացի դրանից, ամբողջովին վերանորոգվել ն և տեխնիկապես հագեցվել են մի շարք բաժանմունքներ»,- ասաց Ավանեսյանը։

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը բժշկական սպասարկման որակի համար կարևոր է համարում շենքային պայմանները, սարքավորումներով հագեցվածությունը, մասնագիտական հմտությունները, սակայն, ըստ Ավանեսյանի, պակաս կարևոր չի համարում բուժառուների շարժերը ճիշտ կարգավորելը։

«Փոփոխվել են ամբողջական հոսքերը՝ ինչպես է բուժառուն մուտք գործելու հիվանդանոց, ինչպես է ընթանալու ողջ բժշկական ծառայության ծառայությունների մատուցումը հիվանդանոցի ներսում։ Սա շատ կարևոր օղակ է, որին հատուկ ուշադրություն են դարձնում»,- հավելեց Ավանեսյանը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանը նշեց, որ նախկինում մի քանի հարկերում տեղակայված էին տարբեր ծառայություններ, և բուժառուն ստիպված էր մի քանի հարկ բարձրանալ կամ իջնել տարբեր հետազոտություններ անցնելու համար։

«Այս նոր ախտորոշիչ կենտրոնում բուժառուները ընդամենը մեկ բաժանմունքում վերջացնելու են բոլոր հետազոտությունները։ Բացի այդ, նոր սարքավորումների շնորհիվ նյարդավիրաբուժական բաժանմունքում այնպիսի վիրահատություններ են կատարվելու, որոնք նախկինում չենք արել»,- ասաց Հովակիմյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: