Իրականում չգիտենք, թե կորոնավիրուսը որքանով է վտանգավոր․ Նուբար Աֆեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պատվաստանյութերի միջև տարբերություններ կան, բայց դա չպետք է պատճառ դառնա,որ մարդիկ չպատվաստվեն: Բոլոր պատվաստանյութերով էլ պատվաստվալեն ավելի լավ է, քան չպատվաստվելը: Այս մասին ԵՊԲՀ-ում հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ամերիկյան դեղագործական և բիոտեխնոլոգիական «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
«Կովիդն էլ վիրուս է, մյուս հիվանդություններից միակ տարբերությունն այն է, որ իրականում չգիտենք, թե կորոնավիրուսը որքանով է վտանգավոր»,- նշեց Աֆեյանը: