Քրոմ ու կապար՝ Երևանի խաղահրապարակներում. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ տարվա աշնանը «Ապահով խաղահրապարակ քո և իմ երեխաների համար» նախաձեռնության թիմը Երևանի վարչական շրջանների 26 խաղահրապարակներից ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի աշխատակցի հետ վերցրել են հողի և ավազի 29 նմուշներ ինչպես բակային խաղահրապարակներում տեղադրված սարքավորումների անմիջական շփման հատվածներից, այնպես էլ՝ դրանց հարակից տարածքներից և ավազամաններից: Տարածքով ամենափոքր վարչական շրջաններից՝ Նուբարաշենից և Նորք–Մարաշից իրականացվել է մեկական նմուշառում, ամենամեծերից 3–5–ական, իսկ մյուսներից՝ 2–ական նմուշ:

 Նմուշները լաբորատոր հետազոտության են ենթարկվել, ուսումնասիրվել են խաղահրապարակների հողի և ավազի մեջ 10 ծանր մետաղների առկայություն՝ քրոմ, վանադիում, ցինկ, արսենիում, մոլիբդեն, պղինձ, նիկել, կապար, կադմիում և սնդիկ: Արդյունքում պարզվել է, որ խաղահրապարակները և շրջակա տարածքները հագեցած են ծանր մետաղներով:

Փորձաքննության ուղարկված 29 նմուշներից 26–ում հողում քրոմի պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի(ՍԹԿ) գերազանցումներ են արձանագրվել:

Քրոմի թե՛ անբավարար քանակը և թե՛ ավելցուկն օրգանզիմում խնդիրներ է առաջացնում: Առաջինի դեպքում առաջանում է շաքարախտի նման երևույթ, նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը, իսկ քրոմի ավելցուկն առաջացնում է թունավորում: Բացի քրոմից, կապարի և նիկելի սահմանված չափաքանակի գերազանցումներ էլ են գրանցվել: Հետազոտված 29 նմուշներից 9–ում, որոնք վերցվել են Նոր Նորքի 1–ին զանգվածում, Քանաքեռ–Զեյթուն, Արաբկիր, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում գտնվող խաղահրապարակներից, արձանագրվել է գերազանցման 2–րդ՝ ցածր մակարդակ:

Կապարը կենդանի օրգանիզմների վրա ունեցած ազդեցությամբ պատկանում է խիստ վտանգավոր նյութերի թվին, կապարի անվտանգ չափաքանակ գոյություն չունի: Կապարի բարձր պարունակությունն առաջացնում է սակավարյունություն, նյարդային և հորմոնալ խնդիրներ: Այս մետաղի նկատմամբ շատ զգայուն են հատկապես նախադպրոցական տարիքի երեխաները:

Երևանյան միակ խաղահրապարակը, որտեղ գերազանցումներ չեն հայտնաբերվել, գտնվում է Նորք–Մարաշում, որի հարակից տարածքում, սակայն, արձանագրվել է քրոմի ՍԹԿ–ի գերազանցում:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: