Դեղերի բացթողման նոր կարգն ապօրինի է. որոշումը չի ընդունվել. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Դեղերի բացթողման նոր կարգն իսկապես գլխացավանք է դարձել բոլորի համար. նախ՝ պարզվում է` այս գործընթացն ապօրինի է. ՀՀ առողջապահության նախարարության կայքում հրապարակված են դեղատոմսով եւ առանց դեղատոմսի բաց թողնված դեղերի ցանկերը, սակայն նշված չէ իրավական ակտը, որով նախատեսված են այդ ցանկերը. նշված չէ, որովհետեւ նման իրավական ակտ պարզապես չկա: Կառավարությունը դեռ նոր պետք է որոշում ընդունի: Սա, իհարկե, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավիճակ է՝ գոնե երկու դրվագներով. ինքնիրավչություն, պաշտոնեական դիրքի չարաշահում: Ինչո՞ւ, որովհետեւ առանց իրավական ակտի նախարարությունը դեղատներին եւ բժիշկներին պարտադրում է դեղատոմսով դեղ բաց թողնել:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանին, սակայն նա պատասխանեց, թե հարցի պատասխանատուն առողջապահության նախարարությունն է: Այսինքն՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռքերը լվանում է նախարարության իրականացրած այս դեպքում ապօրինի գործողություններից: Ու այդ ընթացքում մարդիկ պարզապես հայտնվել են անելանելի վիճակում. ոչ աշխատանքային ժամին, շաբաթ, կիրակի օրերին պարզապես իրավունք չունեն հիվանդանալ ու դեղ խմելու անհրաժեշտություն ունենալ, քանի որ պոլիկլինիկաներում աշխատակիցներ չկան, իսկ հիվանդանոցներում հերթեր են. դեղատոմսի համար մարդ հետազոտելու ժամանակ չունեն: Քաղաքացին էլ շատ դեպքում հիվանդանոց գնալու փող չունի: Ահա վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության նորամուծության հերթական դրսեւորումը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: