Ալիևը սադրանքների է գնում սահմանին՝ սա շանտաժ է ՌԴ-ին․ Էրդողանն է Բաքվի թիկունքին․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ

-Պարո՛ն Բադալյան, Ալիևը Հայաստանին մեղադրել է խաղաղության չգնալու մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը չուշացավ։ Ադրբեջանի նախագահը խաղաղության համաձայնագրի այս պայմաններն է առաջարկում «Կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանները, սկսեն աշխատել սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ։ Դելիմիտացիայի հարցում միջազգային կազմակերպություններից ևս այժմ դրական ազդակներ են ստացվում»։ Մինչդեռ Փաշինյանը հակադարձում է՝ Ադրբեջանը չի արձագանքել զորքերը հետ քաշելու և սահմանազատում սկսելու առաջարկին, և որ ՌԴ-ի հետ այս ուղղությամբ ՀՀ-ն աշխատում է։ Ի՞նչ նպատակով է այս պայմաններն առաջադրում։

-Զարգացումները պատերազմից հետո թևակոխել են ակտիվ դիվանագիտության և քաղաքականության ոլորտ։ Նպատակը՝ այդ զարգացումներում առավելագույնս նպաստավոր դիրքեր ունենալն է, որովհետև ռազմական փուլում հաղթողի կարգավիճակ ունեցող Ալիևը հետպատերազմյան փուլում որքան էլ փորձում է սահմաններին Հայաստանի համար խնդիրներ ստեղծել, ինքը ևս ունի բավականին բարդ խնդիրներ։ Եթե դիտարկենք տարածաշրջանում, դա Արցախի կարգավիճակի հարցն է, և ավելի լայն առումով՝ Ադրբեջանը կամա թե ակամա դե ֆակտո վերածվում է միջինասիական ուղղությամբ թուրքական արշավի կամ բլից-կրիգի պլացդարմի։ Սա Բաքվի համար լրջագույն քաղաքական մարտահրավեր է, որովհետև Ադրբեջանը Թուրքիային ճանապարհ է տալիս մի ռեգիոն, որտեղ բախվելու են մի շարք իրարամերժ շահեր։ Ալիևին աշխարհաքաղաքական այդ հավանական տարածքում պետք են խաղի հնարավորինս շատ գործիքներ, և Ալիևը փորձում է այդ գործիքները գտնել ռեգիոնում, որտեղ ինքն է և ռազմական հաղթանակի մաս է կազմել, և փորձում է այստեղ պաշար կուտակել միջինասիական մարտահրավերներին հակազդելու համար։

-Իսկ ի՞նչ մարտավարություն է կիրառում Ադրբեջանն Արցախի կարգավիճակի հարցով, Ձեզ տեսանելի՞ են Բաքվի նպատակադրումները։

-Ալիևը հայտարարում է, թե հակամարտությունը լուծված է, բայց ակնհայտ է, որ ոչինչ էլ լուծված չէ և հակառակը՝ Ադրբեջանը կանգնած է կարգավիճակի հարցում ավելի մեծ ճնշման ենթարկվելու ռիսկի առաջ։ Փաստացի կարգավիճակն այսօր տնօրինում է Ռուսաստանը՝ խաղաղապահների իմաստով։ Նրանց կանգնելն այնտեղ յուրօրինակ կարգավիճակ է Արցախի համար, ռուսական բազայի կարգավիճակ է՝ ոչ թե ռազմական, այլ քաղաքական իմաստով։ Եվ սա տեսնում են բոլորը, և սա տեսնում է Ալիևը, հետևաբար՝ այստեղ խնդիր ունի կարգավիճակի հարցը հնարավորինս քնեցնել, սառեցնել կամ կապել որոշակի գործոնների հետ, որոնք թույլ կտան իրեն մանևրել թե՛ ներսում, թե՛ դրսում։ Այդպիսի գործոն Ալիևը դիտարկում է «Զանգեզուրի միջանցքը», անկասկած՝ հղում անելով այն հանգամանքին, որ հակամարտության կարգավորման պատմության ընթացքում քննարկվել է կարգավիճակի հարց, և դրան հղում անելով՝ փորձում է համանախագահներին բերել իր դաշտ։ Առայժմ դա չի ստացվում, և Ալիևի ագրեսիվ ելույթները, սադրանքները սահմանին որոշակիորեն պայմանավորված են հենց դրանով։ Համանախագահները, իհարկե, հրապարակավ չեն մերժում Ալիևի այդ օրակարգը, չեն ասում, որ միջանցքի թեման պետք է փակվի, և ակնհայտորեն չեն էլ աջակցում։

-Վլադիմիր Պուտինը, Մոսկվայում ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խոսել էր առաջիկայում լուծման սպասող «սուր և ցավոտ» հարցերից։ Դրանք կարո՞ղ են լինել ադրբեջանական պայմանները Հայաստանին՝ «խաղաղության համաձայնագրի» դիմաց։

-Այո՛, սուր և ցավոտ հարցերը կարող են վերաբերել սահմանազատման գործընթացին, օրինակ՝ Երևանից պահանջելով կամ ակնկալելով, որ ինչ-ինչ հարցերում չլինեն պայմաններ և լինի դեմարկացիոն գործընթաց, որի դիմաց Ադրբեջանը կհամաձայնվի իսկապես լարման տանող զարգացումներ չունենալ, չգնալ սադրանքների և այլն։ Կամ կարող է լինել այդ նույն միջանցքին վերաբերող հանգամանք, այսինքն՝ «համաձայնվե՛ք որևէ կերպ միջանցքի հարց քննարկել, թեկուզ՝ քննարկել, միայն թե Ադրբեջանը գա ընդհանուր պայմանավորվածության և հաստատվի ռեժիմ», որը ռուսներին թույլ կտա քիչ վախեր ունենալ իրավիճակի լարվածության տեսանկյունից։

-Այսինքն ի՞նչ է ստացվում, Ալիևը շանտաժի՞ է ենթարկում Մոսկվային՝ թելադրելով իր պայմանները։

-Սա միայն Ալիևը չէ, իհարկե։ Եթե մենակ ինքը լիներ, չէր համարձակվի Մոսկվային շանտաժի ենթարկել, բայց Ալիևի հետևում կա Էրդողան, այսինքն՝ այս տեսանկյունից Ալիևի շանտաժային բնույթի գործողությունները «էրդողանյան թիկունքով» են արվում։ Եվ «սուր ու ցավոտ» հարցերն այն են, որ Ռուսաստանը իր համար ավելի լայն խնդիրը, այն է՝ Կովկասը բերել երկարաժամկետ կայունության ռեժիմի, կփորձի լուծել այն օղակի վրա ազդեցությամբ, որի նկատմամբ ունի առավելագույն լծակներ, իսկ դա, ցավոք, Հայաստանն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան