Տաքսի ծառայությունների որակն ակնհայտորեն չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին. վարչապետ

Լուրեր

25.05.2026 | 11:31
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Իրանի հետ համաձայնագիրը 95%-ով պատրաստ է
25.05.2026 | 11:21
Կործանիչներ՝ Երևանի երկնքում․ ԶՈՒ-ն պատրաստվում է շքերթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 11:11
Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի մարդատար և երկու «Iveco» մակնիշի բեռնատարներ. կան տուժածներ
25.05.2026 | 11:08
Հինգ երկրներ արգելափակել են Կիևին ՆԱՏՕ-ի լրացուցիչ օգնության՝ Ռյուտեի ծրագիրը
25.05.2026 | 10:59
Զովունիում առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի մաքսանենգության կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՆԳՆ
25.05.2026 | 10:47
Էդուարդ Սպերցյան․ «Հնարավոր է՝ իմ վերջին հանդիպումն էր «Կրասնոդարի» կազմում»
25.05.2026 | 10:38
ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը բացելու հարցում․ NYT
25.05.2026 | 10:28
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոսում»
25.05.2026 | 10:22
Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
25.05.2026 | 10:11
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
25.05.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 25-ի դրությամբ
25.05.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիների, զբոսաշրջիկների տեղափոխման դեպի քաղաք և այլ վայրեր ծառայություններին՝ վարչապետը նշել է. «Ուսումնասիրելով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման ներկայիս իրավիճակը՝ արձանագրում ենք, որ տաքսի ծառայությունների որակն ակնհայտորեն չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվային պահանջներին։ Նշված իրավիճակը խիստ մտահոգիչ է, հաշվի առնելով այն, որ այդ ծառայությունների սպառողն են հանդիսանում Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն ու մեր համաքաղաքացիները»։

Վարչապետը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին 1-շաբաթյա ժամկետում իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ, լիցենզավորման ոլորտում օրինախախտումների գործունեության դադարեցման ուղղությամբ, քննարկել Երևան-Զվարթնոց գործող երթուղիների արդիականացման հնարավորությունը։ ՀՀ ոստիկանապետին կառավարության ղեկավարը հանձնարարել է 1-շաբաթյա ժամկետում իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ փաստացի առանց լիցենզիայի գործող տաքսի վարորդների կողմից թույլ տրվող իրավախախտումների բացահայտման, կանխարգելման և պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։

«Պրոբլեմը բոլորդ լավ գիտեք՝ անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճ՝ Սևանա լճի փոխարեն Մալաթիա-Սեբաստիայով հասցնող, տարբեր տարիֆներ կիրառող և այլն: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջու՞մ ենք վարորդի տեսքն ինչպիսին պետք է լինի, ուղևորի հետ ինչպես պետք է իրեն պահի»,-ասել է վարչապետը: Դիմելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` Կարեն Կարապետյանը նշել է, որ հարկավոր է կոշտ քայլեր ձեռնարկել: Վարչապետի խոսքով՝ դա անթույլատրելի է, քանի որ զբոսաշրջիկն առաջին տպավորությունը Հայաստանի մասին նրանցից է ստանում:

Վլադիմիր Գասպարյանն էլ նշել է, որ տարիներ շարունակ այդ խնդիրը բարձրացվում է և ոլորտում համապատասխան աշխատանքներ արդեն իսկ տարվել են. «Մենք չենք կարողանում հասնել նրան, որ կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատված, նարկոդիսպանսերում հաշվառված անձինք չստանան լիցենզիա: Այդ հարցը լուրջ անհանգստություն է մեզ պատճառում»։

Դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին վարչապետը մեկ անգամ ևս հանձարարել է կարգավորել դաշտը՝ հստակ հայտանիշեր դնելով: Վարչապետն առաջարկել է երթուղային գիծ մշակել, սակագներ հաստատել և այլն: