Ցավոք, Ձեր կողմնորոշումն այս գործով ակներև է. Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ դատավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

«Դատաքննության ընթացքում իմ ներկայացրած 9 թեզերից ոչ մեկի դեմ իրականում քննադատությանը դիմացող հակափաստարկներ չեն բերվել»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ եթե արտառոց պայմաններ չլիներ, առաջին թեզի հետ կապված կապացուցեր, որ ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության կիրառման սպառնալիքը, մարդկանց հոգեբանական ահաբեկումն ու նվաստացումը որևէ աղերս չունեն ոչ ժողովրդավարության, ոչ էլ ազատ ընտրությունների սկզբունքի հետ:

«Այս առումով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնական հակափաստարկը կառուցված էր այն սխալական թեզի վրա, որ իբր չկա նյութական իրավունքի նորմ, որը պետք է հիմք հանդիսանար Փաշինյանի խոսքը սահմանափակելու համար:

Ես կհիմնավորեի, որ նման սահմանափակման և՛ հիմքը, և՛ պահանջն անմիջականորեն բխում է սահմանադրական կարգի հիմունք հանդիսացող ազատ ընտրության սահմանադրական սկզբունքից: Սա առավել քան բավարար հիմք է, որպեսզի հանրային իշխանությունը կյանքի կոչի ազատ ընտրության իրավունքը հարգելու և պաշտպանելու իր պարտականությունը»,- ասաց նա:

Հարությունյանը նշեց, երկրորդ թեզի հետ կապված կպնդեր, որ հանրային իշխանության ներկայացուցիչ հանդիսանալն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է, որը որևէ ընդհանրություն չունի ատելության խոսքի և պատժելու սպառնալիքների հետ:

«Ինչքան էլ «Քաղաքացիական պայմանագիրը» պնդի, որ Փաշինյանի խոսքը իբրև թե ես կոնտեքստից կտրված եմ ներկայացրել, որևէ մեկը հանրությանը չի կարող համոզել, որ այնպիսի արտահայտությունները, ինչպիսին՝ «կապույտ չագուչն առաջինը ձեր գլխին է ջարդվելու», «կտեսնեք կադրային ջարդուփշուր», «պողպատե մանդատով ընտրություններից հետո գալու ենք ձեր հետևից» և այլն, կարող են տեղ ունենալ ժողովրդավարական արժեքներ ապավինող երկրում, ինչն ավելի սարսափելի է՝ կարող է հնչեցվել փաստացի երկրի առաջին դեմքը հանդիսացող անձի կողմից»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, իրենց կողմից դատավարության ընթացքում որպես օրինակ ներկայացված Փաշինյանի ելույթների 15 դրվագներից ՔՊ-ն փորձել է հակադարձել ընդամենը 4-ին:

«Երրորդ թեզի հետ կապված կասեի, որ նախընտրական քարոզչության ընթացքում ՀՀ-ում ձևավորված բռնության, սպառնալիքների և ատելության մթնոլորտի կապակցությամբ Մարդու իրաունքների պաշտպանի արձագանքը կարծես թե պետք է սթափեցնող լիներ առաջին հերթին հենց իշխանության ներկայացուցիչների համար: Սակայն դատավարության ընթացքում նկատվեց ՔՊ-ի կողմից ՄԻՊ արձագանքն արժեզրկելու միտում և նրա կարևոր դիտարկումները անիմաստ քննարկման վերածեվեց, այնինչն ՄԻՊ արձանագրած խախտումները պետք է զգաստության կոչ հանդիսանային առաջին հերթին  իշխանության համար»,- ասաց նա:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը, դիմելով ՍԴ-ին, ընդգծեց, որ պետք է ունենալ մեծ խիզախություն՝ արձանագրելու համար, որ այս ընտրություններում խախտվել է հիմնարար ընտրական իրավունքը։

«Պետք է արձանագրեմ, որ ձեր կողմնորոշումն այս գործով, ցավոք, ակներև է»,- ընդգծեց Հարությունյանը՝ դիմելով ՍԴ դատավորներին:

Մանրամասները՝ տեսանյութում: