ՏՄՊՊՀ-ն «Յուքոմի» դեմ վարչական վարույթ է հարուցել

Լուրեր

16.06.2026 | 15:10
«Արարատցեմենտ»-ը կարող է պետականացվել // «Միասնության թևեր»-ը ՍԴ կդիմի․ ԼՈՒՐԵՐ
16.06.2026 | 15:08
Ջորջա Մելոնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ում ընտրություններում տարած հաղթանակի առիթով
16.06.2026 | 15:01
Վենսը հայտարարել է, որ Թրամփը կարող է ԱՄՆ-Իրան համաձայնագրի տեքստը հրապարակել մինչև ուրբաթ
16.06.2026 | 14:59
Արմեն Գրիգորյանը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
16.06.2026 | 14:53
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել պատանեկան ԱԱ-ում
16.06.2026 | 14:45
Հայտնաբերվել է 194 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
16.06.2026 | 14:37
Ալիևը Հռոմի պապին Ադրբեջան է հրավիրել
16.06.2026 | 14:28
ՖԻՖԱ-ն կվճարի ԱՄՆ-ի մուտքի թույլտվություն չստացած աֆրիկացի մրցավարի աշխատավարձը
16.06.2026 | 14:20
Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն ուրբաթ
16.06.2026 | 14:16
ՀՀ-ն կես տարի առաջ երկաթուղային փակուղում էր, հիմա աշխարհը մեզ համար բաց է. Ռուբինյան
16.06.2026 | 14:09
ԵՄ-ն աշխատում է խոշոր տնտեսական աջակցության փաթեթի վրա՝ Հայաստանին օգնելու դիմակայել ՌԴ անարդար առևտրային սահմանափակումներին․ Կալլաս
16.06.2026 | 14:06
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 14:05
Որոշում ենք կայացրել նիստերին չմասնակցել. Արմեն Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:57
Ընտրակաշառքի վերաբերյալ նոր օրենք է լինելու. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:50
Բացահայտվել է 292 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Բոլորը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Յուքոմ» ընկերության հանդեպ: 

Հանձնաժողովի նախաձեռնությամբ կատարվել է ուսումնասիրություն՝ հեռուստատեսային գովազդի շուկայում, որի արդյունքում պարզվել է հետևյալը. «Յուքոմ» ընկերությունը գովազդում է «Հեղափոխական առաջարկ» անվանումով  իր նոր ծառայությունը, որով ֆիքսված կապի իր բաժանորդներին առաջարկում է օգտվել շարժական հեռախոսակապի «Ունիվերսալ» ծառայությունից: Թվարկելով փաթեթին միանալու մի շարք պայմաններ, ընկերությունը սպառողներին որևէ կերպ չի տեղեկացնում էական պայմաններից մեկի մասին. այն է՝ վերոնշյալ ծառայությունից կարելի է օգտվել միայն փաթեթին 2 տարով բաժանորդագրվելու դեպքում:  Բացի այդ,
գովազդում ցուցադրվում է մի խումբ անձանց կողմից պաստառների միջոցով «ցույցի» անցկացման գործընթաց, որի ընթացքում ցուցադրված կանաչ գույնի պաստառներից մեկի վրա սպիտակ տառերով նշված է «ԿԱՆԱՉԻՆ` ԱՅՈ, ՄՆԱՑԱԾԻՆ` ՉԱՅՈ» արտահայտությունը:

ՀՀ Մրցակցային մարմնի գնահատմամբ, գովազդի ընթացքում ցուցադրված գրությունը, ինչպես նաև ծառայության էական պայմանների մասին ոչ ամբողջական տեղեկատվությունը  կարող է ստեղծել տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ հասարակության մոլորեցման, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտի համբավի կամ վարկարժեքի վնասման հնարավորություն: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, Հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակում կքննի «Յուքոմ» ընկերության կողմից օրենքի հնարավոր խախտման, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության դրսևորման հարցը:

Հանձնաժողովը տնտեսվարողներին մեկ անգամ ևս հորդորում է առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ սպառողներին տրամադրել հավաստի և ամբողջական տեղեկատվություն: