Աշնանը կունենանք «Ջոնսոն և Ջոնսոն» ու «Նովավաքս» պատվաստանյութեր. նախարարի պաշտոնակատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով «Կովակս» հարթակի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունը 2021-ի աշնանը ձեռք կբերի «Ջոնսոն և Ջոնսոն» ամերիկյան ընկերության արտադրության 50 հազար պատվաստանյութ, որը մեկ դեղաչափով է օգտագործվում, այսինքն՝ 50 000 անձի համար է և մոտ 300 հազար դոզա «Նովավաքս» ընկերության պատվաստանյութ, որը ևս ամերիկյան արտադրության է, բայց երկու դեղաչափով օգտագործման համար է: Այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ «Կովակս» հարթակի շրջանակում ժամանակ առ ժամանակ պատվաստանյութեր ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվում: Փետրվար կամ հունվար ամիսներին «Pfizer» պատվաստանյութ ձեռք բերելու հնարավորություն է եղել: Հայաստանը կարող էր ստանալ 15 000 դեղաչափ 7 500 հոգու համար: «Մենք այդ պահին համապատասխան ենթակառուցվածքներ չունեինք և նման փոքր խմբաքանակի համար ներդրում անելը նպատակահարմար չէր»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Ավանեսյանի խոսով՝ այս պահին նախարարության միջոցներով որոշակի համալրումներ իրականացվել են: «Պայմանավորվածություններ ունենք դոնոր կազմակերպությունների հետ, որ պետք է ներդրում արվի ամբողջ Հայաստանով այս սառցե շղթայի  խիստ պայմանները պահպանելու ամբողջական  ենթակառուցվածքի ներդրման համար, ինչն առաջիկա ամիսներին կիրականացվի»,- շեշտեց Անահիտ Ավանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: