ՔՊ-ի դիրքերը կթուլանա՞ն ԱԺ-ում. կարևոր հանձնաժողովներից մեկն անցնում է Քոչարյանի ղեկավարած ուժին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
Բոլորը

8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի ԿԸՀ-ի կողմից մանդատների բաշխման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը: Նիստը նախատեսվում է գումարել հուլիսի 26-ին կամ օգոստոսի 2-ին: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Այս սցենարը իրականություն կդառնա, եթե Սահմանադրական դատարանը ընդդիմության դիմումների հիման վրա չչեղարկի հունիսի 21-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքները: Նշենք, սակայն, որ հավանականությունը մեծ չէ, որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքները կչեղարկի, քանի որ միջազգային դիտորդական կազմակերպություններն աղմկահարույց խախտումներ չեն արձանագրել:

8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվելու են ԱԺ նախագահը, փոխնախագաները, մշտական հանձնաժողովների նախագահները և նրանց տեղակալները:

Պաշտոնական տեղեկություններ չկան, բայց մասնավոր զրույցների համաձայն՝ ՔՊ-ն ԱԺ նախագահի պաշտոնում քննարկում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանի թեկնածությունները: Կան տեղեկություններ, որ հնարավոր է՝ Ալեն Սիմոնյանը զբաղեցնի ԱԺ նախագահի, իսկ Արսեն Թորոսյանը՝ խմբակցության ղեկավարի պաշտոնները:

8-րդ գումարման խորհրդարանի ԱԺ առաջին նիստը խոստանում է թեժ մթնոլորտում անցնել, եթե Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չգան մշտական հանձնաժողովների նախագահությունների բաժանման հարցի շուրջ:

Դոնթի բանաձևի համաձայն՝ մշտական հանձնաժողովները խմբակցությունների միջև բաժանվում են՝ ըստ իրենց հավաքած տոկոսների:

«Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Արծվիկ Մինասյանը բացատրում է հանձնաժողվի նախագահների թեկնածության առաջադրման սկզբունքը։ Սահմանադրությամբ Ազգային ժողովը կարող է ունենալ մինչև 12 մշտական հանձնաժողով: 7-րդ գումարման ԱԺ-ում մշտական հանձնաժողովների թիվը 11-ն էր։

Արդեն լիազորություններն ավարտող խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասում է՝ հավանականություն մեծ է, որ թիվը փոփոխության չի ենթարկվի: Այս դեպքում հանձնաժողովի նախագաների պաշտոններից 9-ը բաժին կհասնեն ՔՊ-ին, 3-ը՝ «Հայաստան» դաշինքին, իսկ Արթուր Վանեցյանի ղեկավարած «Պատիվ ունեմ» դաշինքին որևէ հանձնաժողով բաժին չի հասնի:

Բոլոր ժամանակների իշխանությունները նախընտրել են նախագահել կարևոր հանձնաժողովները, մասնավորապես՝ Պաշտպանության և անվտանգության, Պետաիրավական, Արտաքին հարաբերությունների և այլն: Դեռևս գործող ԱԺ-ում այս հանձնաժողովները նախագահում է իշխող ուժը, սակայն ՔՊ-ն իր հավաքած 71 տոկոսով քվեով այս անգամ կարող է ընտրել երկու հանձնաժողով, որից հետո մեկ հանձնաժողով ընտրելու է «Հայաստան» դաշինքը։ Դրանից հետո երկու պորտֆել ընտրելու է իշխանությունը, մեկը՝ «Հայաստան»-ը, իսկ վերջում երեքն ընտրելու են իշխանությունները, մեկը՝ Քոչարյանի ղեկավարած դաշինքը:

Վլադիմիր Վարդանյանը հույս ունի, որ իշխանությունները կարևոր հանձնաժողովները պահպանելու հարցում կկարողանան բանակցել ընդդիմության հետ:

«Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանն այս հարցում բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ որևէ համագործակցություն: Ասում է՝ թեև չեն որոշել, թե որ հանձնաժողովն են ընտրելու և ով է այն ղեկավարելու, բայց կարևորում են հանձնաժողովի նախագահի լիազորությունները:

Վլադիմիր Վարդանյանն էլ թեև նշում է, որ բոլոր հանձնաժողովները կարևոր են, բայց շեշտում է՝ հանձնաժողովի նախագահի լիազորությունների շրջանակը շատ մեծ չէ: Իշխանության ներկայացուցիչը հույս ունի, որ ԱԺ խորհուրդը, որոնց մաս են կազմում նաև հանձնաժողովի նախագահները, կձևավորվի առանց ցնցումների, որպեսզի խորհրդարանի աշխատանքները բնականոն ընթանան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան