«Չենք կարող ասել՝ արդյոք ՀՀ-ում գրանցված է կորոնավիրուսի «դելտա» շտամ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այս պահի դրությամբ չենք կարող ասել՝ արդյոք ՀՀ-ում գրանցված է կորոնավիրուսի «դելտա» շտամ. ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր» կենտրոնում Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

«Դեռ փորձարկման փուլում է, իսկ դա ժամանակատար է և որոշակի ընթացք է պահանջում։ Երբ պարզ լինեն արդյունքները՝ Առողջապահության նախարարությունը կհայտարարի»,- ընդգծեց Սահակյանը։

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, հուլիսի 4-ի դրությամբ, կատարվել է 88 հազար 164 պատվաստում։ Անդրադառնալով պատվաստվածների ցածր ցուցանիշին՝ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալը պնդեց, որ Առողջապահության նախարարությունն այս հարցում չի թերացել։

«Պարզապես մեզ մոտ նոր պատվաստանյութերի հանդեպ կա անվստահություն։ Հետագայում մարդիկ նայում են, եթե դիմացինին, հարևանին, հարազատին, ովքեր պատվաստվել են կորանավիրուսի դեմ, ոչինչ չի պատահել՝ ոգևորվում և գնում են պատվաստման։ Տեսանք, որ արդեն 80․000-ից ավելի պատվաստում իրականացվեց և ձնագնդի էֆեկտով ցանկացողների շրջանակը մեծացավ»,- նշեց Սահակյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արփի Հակոբյան