Ասում են՝ տղաս գումար է ստացել, դա իմ աշխատավարձն է եղել․ պետական դավաճանության գործով մեղադրյալի մայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
Բոլորը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ պետական դավաճանության գործով երկրորդ դատական նիստը: Այն նախագահում էր դատավոր Գագիկ Պողոսյանը։

Ամբաստանյալը 23-ամյա Մայիս Սահակյանն է։ Նրա կինը՝ Ստելլա Սարգսյանը, մեղադրվում է լրտեսության մեջ։ Կողմերին կենսագրական մի քանի հարցեր ուղղելուց հետո դատավորը հայտարարեց, որ դատաքննությունը հետաձգվում է մինչև սեպտեմբերի 28-ը։

Նիստի ավարտից հետո Մայիս Սահակյանի մայրը՝ Ելենա Սահակյանը, մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ իր որդին անմեղ է։

«Քննիչը գրել է, որ 2015 թվականին Մայիս Սահակյանը եղել է Թուրքիայում։ Նա այդ ժամանակ եղել է անչափահաս երեխա․ իմ հետ եմ ես տարել իրեն Թուրքիա։ Գումարը, որ ասում են, թե ինքը ստացել է, դա իմ աշխատավարձն է եղել, որը ես ստացել և ուղարկել եմ։ Կոնկրետ Մայիս Սահակյանը ոչ մի բան չի արել։ Ինքն իր սխալը «վիզ է վերցրել»․ իրեն գերմանական համարով զանգել, ասել են՝ ուզում ենք օգնել, ասել է՝ հա ու չի հրաժարվել։ Իսկ քննիչը գրել է այն, ինչ իրեն պետք է եղել»,- ասաց Ելենա Սահակյանը։

Նշենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Ստելլա Սասունի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու՝ Մայիս Զավենի Սահակյանի կողմից լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվողեղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև՝ վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան