Միջադեպ հայ-ադրբեջանական սահմանին․ ադրբեջանցիներն անչափահաս հովվից 3 կով են խլել

Լուրեր

06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
Բոլորը

Այսօր՝ հուլիսի 6-ին, միջադեպ է տեղի ունեցել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղում։ Ադրբեջանցի սահմանապահները 13-ամյա հովվից 3 կով են խլել։ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Factor.am-ի հետ զրույցում պատմեց հետևյալը․

«Առավոտ ժամը 06։30-ի սահմաններում զանգ եմ ստացել Խնածախ գյուղի բնակչից, որ 3 անասուն, երևի թե, սահմանը հատել է, ադրբեջանցի սահմանապահներն էլ տեսել ու վերցրել են անասունները։ Սահմանը բնակատեղիին շատ մոտ է, ու տղան, դժվար թե, կարողանար արագ կողմնորոշվել ու հասկանար սահմանի տեղադրությունը»։

Համայնքապետը զանգահարել է առաջին բանակային կորպուսի հրամանատարին և տեղեկացրել դեպքի մասին, ըստ նրա՝ ռուս խաղաղապահների միջամտությունից հետո, արդեն 09։20-ի սահմաններում, անասուններին վերադարձրել են։

Հետաքրքրվեցինք տղայի որպիսությունից, համայնքապետը հայտնեց․ «Երեխայի հետ ամեն ինչ կարգին է, որ ասեմ վախեցրել են՝ չէ, բռնության են ենթարկել՝ չէ»։