«Հասարակության տարակուսանքն ինձ համար բացարձակապես նշանակություն չունի». Վարդան Բոստանջյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լուրեր

12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
Բոլորը

Սերժ Սարգսյանի թեկնածու Արմեն Սարգսյանի նախագահ դառնալուն կողմնակից «Ծառուկյան» խմբակցությունը պնդում է, որ ինքն ընդդիմադիր է: «Մենք իրապես հայտարարել ենք, որ ծայրահեղ ընդդիմադիր դիրքերում չենք լինելու»,- ասում է խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Վերջինիս չի մտահոգում, որ Արմեն Սարգսյանին առաջադրում և պաշտպանում է Հանրապետականը։ Նախագահի պաշտոնում լուրջ լծակներ չունեցող թեկնածուին «Ծառուկյան» խմբակցությունը ներկայացրել է իր 15 կետերը։ Արմեն Սարգսյանն ասել է՝ ընդունելի է․ «Ցանկացած անհատ, որի համար այդ ծրագրերն ընդունելի են, մեր բարեկամն է»։

Խմբակցությունը, սակայն, պակաս հանդուրժող է վարչապետ Կարեն Կարապետյանի հանդեպ։ Սերգեյ Բագրատյանն այդպես էլ ասում է՝ վարչապետն այն գլխից է հայտարարել, որ ինքը հանրապետական է և այդ կուսակցության ծրագրերն է կատարելու․ «Հետևաբար դրանք մեր ծրագրերը չեն, և մենք անընդհատ քննադատելու ենք չիրականացված ծրագրերը»։

Ընդդիմադիր պատգամավորին բացարձակապես չի հետաքրքրում, որ հանրապետական Սերժ Սարգսյանը պատրաստվում է խոստմանը հակառակ երրորդ անգամ ղեկավարել Հայաստանը. «Մենք, եթե կարողանանք խորհրդարանի դերը լուրջ բարձրացնել, որևէ վարչապետ ոչինչ չի կարող անել»։

-Բայց իրենք կայուն մեծամասնություն են։

-Այ էդ մեծամասնության տարակարծությունները ես այսօր էլ տեսնում եմ ընթացքի մեջ, երբ որ այլևս կենտրոնաձիգ ուժի ճնշում չեն տեսնելու իրենք, կարծում եմ բազմաթիվ նոր կոնֆիգուրացիաներ են սպասվում։ Ես տեսնում եմ»։

Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Վարդան Բոստանջյանի համար տարօրինակ չէ, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու հարցում իրենց և Սերժ Սարգսյանի դիրքորոշումը նույնն է․ «Իմ խորին համոզմամբ պետք ա չառաջնորդվել, որ մենք ընդդիմություն ենք, դուք իշխանություն եք»։

Պարոն Բոստանջյանին չի անհանգստացնում, որ հասարակությունը կարող է չընկալել «Ծառուկյան» խմբակցության ընդդիմադիր լինելը:

«Թող հասարակության մեջ էդ տարակուսանքը լինի, որքան որ ուզում է, մինչև անգամ թող խորանա էլ, և «Ծառուկյան» խմբակցության և մասնավորապես ինձ համար բացարձակապես նշանակություն չունի»,- ասում է պարոն Բոստանջյանը։

Արմեն Սարգսյանն, ըստ նրա, պետության անվտանգության համար շատ բան կարող է անել։ Անմիջապես հետո նա տեղեկանում է, որ Սահմանադրությամբ Արմեն Սարգսյանը պետության անվտանգության հետ գործ չունի։ Պատգամավորին դա չի խեղճացնում:

«Կապ չունի»,-ասում է նա։

Օրենսդիր մարմնի անդամն այնքան էլ չի կարևորում, որ Սահմանադրությունը շատ լիազորություններ չի տալիս ապագա նախագահին․ «Ինչու՞ ենք մենք դիսկրետ մոտեցում ցուցաբերում՝ սա նախագահն է, նա վարչապետն է, մյուսը նախարարներն են։ Սրանք մի ամբողջական թիմ պետք է լինեն»։

Ի դեպ, պատգամավորը շատ հանգիստ է վերաբերվում այն բանին, որ Սերժ Սարգսյանն իր խոստմանը հակառակ դառնա Հայաստանի վարչապետ՝ քաղաքականության մեջ խոստանալ չկա։

«Խոմ պիոներ դպրոցականի բան չենք խաղում էստեղ,-տարակուսում է պատգամավորը,-դպրոցից չուշանալ։ Կարող ես ուշանալ, բայց դա ողբերգություն չէ»։

Պարոն Բոստանջյանը հեռատես չէ, ահա ինչու Հայաստանի անվտանգության և ապահովության ապագա երաշխավորին նա տեսնում է այսօրվա ղեկավարի մեջ։

 

Մհեր Արշակյան