Վրաստանի ԱՆ-ն առաջարկում է թեստավորել երկիր մուտք գործող բոլոր զբոսաշրջիկներին՝ անկախ պատվաստված լինելու հանգամանքից

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Վրաստանի Առողջապահության նախարարությունն առաջարկում է թեստավորել երկիր մուտք գործող բոլոր զբոսաշրջիկներին՝ անկախ պատվաստված լինելու հանգամանքից, գրում է «Գրուզիա օնլայնը»։

«Կարևոր է զբոսաշրջիկներից պահանջել թեստավորվել Վրաստանի տարածքում, քանի որ այդ դեպքում ավելի շատ երաշխիքներ կլինեն, որ գործ չենք ունենա կեղծված փաստաթղթերի հետ»,- հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։

Նրա խոսքով՝ այդ դեպքում երկրի տարածքով զբոսաշրջիկների տեղաշարժը շատ ավելի անվտանգ կլինի Վրաստանի քաղաքացիների համար։

«Զբոսաշրջիկների տեղաշարժը շատ ավելի անվտանգ կլինի մեր քաղաքացիների համար։ Առողջապահության նախարարությունը թեստավորման կենտրոնների լայն շրջանակ ունի։ Նախարարությունը մեր երկրի անվտանգության համար կարևոր է համարում, որպեսզի բոլոր զբոսաշրջիկները, որոնք չնայած երկու անգամ պատվաստվել են, հավելյալ թեստավորում անցնեն Վրաստանում, սա միայն Վրաստանում գործող կարգավորում չէ, համանման պրակտիկա կա նաև այլ երկրներում։ Կարծում ենք, որ դա պետք է լինի կարգավորում, այլ ոչ թե խորհրդատվություն»,- հայտարարել է Եկատերինա Տիկարաձեն։

Տաթև Ֆռանգյան