«Պատիվ ունեմ» դաշինքն առայժմ մանդատները վերցնելու հարց չի քննարկում, դա կախված կլինի ՍԴ դիմելու արդյունքներից․ Սոս Հակոբյան

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ՝ հունիսի 27-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները։ Ըստ այդմ՝ պարզ դարձավ, որ խորհրդարան անցած երեք ուժերի միջև մանդատները բաշխվելու են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7 մանդատ:

Factor TV-ն կապ հաստատեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի հետ՝ պարզելու համար, թե «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին 7 համարները պատրաստվում են արդյոք վերցնել մանդատները, թե ինքնաբացարկներ են լինելու։

«Դեռ պարզ չէ, քանի որ մենք պատրաստվում ենք դիմել Սահմանադրական դատարան, որի արդյունքներից կախված Ձեր հարցը կհստակեցվի»,- ասաց Հակոբյանը։ Այսինքն, այս պահին չի՞ քննարկվում մանդատների հարցը՝ «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարը նշեց․ «Ո՛չ, այս պահին՝ ոչ»։

Սոս Հակոբյանը շեշտեց նաև, որ ՍԴ դիմելու կոնկրետ օր դեռևս չեն կարող նշել, և այդ մասին կհայտարարեն առաջիկայում։ Դաշինքը Սահմանադրական դատարանից մտադիր է պահանջել անվավեր ճանաչել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

 

Մերի Մարտիրոսյան