Բողոքի ակցիա դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա էր իրականացվում՝ ի պաշտպանություն դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի։ Դատախազության  դիմաց հավաքվածները պահանջում էին, որ  փոփոխվի Չարչյանի  խափանման միջոցը և նրան ազատ արձակեն կալանքից։  Ըստ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Վահե Հակոբյանի՝ Չարչյանին կալանավորելու որոշումն ապօրինի է։

«Հիմա մենք սկսել ենք այս ֆորմատից, հետո արդեն ժամանակը ցույց կտա՝ ոնց ենք անում և ինչքանով է մեր ձայնը հասանելի լինելու իրենց»,- դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Արմեն Չարչյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Այսօր, սակայն, Չարչյանի փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանն այս պահին գտնվում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում։ Ավելի վաղ Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը Factor.am-ին հայտնել էր, որ ինքնազգացողության վատանալուց հետո Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում տարածվել էր ձայնագրություն, որում «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը աշխատակիցների հետ հանդիպմանը պարտադրում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ձայնագրության մեջ նա սպառնում էր աշխատակիցներին՝ ասելով, թե ինքը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու է, և եթե որևէ մեկը չկատարի իր «խնդրանքն ու պահանջը» և չմասնակցի ընտրություններին, ապա կարժանանա «շատ կոշտ վերաբերմունքի և համարժեք պատասխան կստանա»։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ ԲԿ-ի ղեկավարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: