Իրանը դեմ է երկրների սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե միջանցքի բացմանը․ Բաքվում Իրանի դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Լուրեր

21.07.2026 | 19:00
Ծառուկյանին կործանեցին իրեն «թագավոր» կոչողները, ուժային այն կենտրոնը, որն օգտագործեց նրան․ մեկը չեղավ՝ ձեռքը բռնի․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:52
Մենք ունենք կուռ թիմ․ ԱԺ-ում որակապես նոր իրավիճակ կտեսնեք․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:47
ԿԸՀ-ն բավարարե՞լ է Կարապետյանի նկատմամբ հետապնդում հարուցելու Դատախազության միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
21.07.2026 | 18:43
Մերցն ու Ալիևը ռազմավարական գործընկերության վերաբերյալ հռչակագիր են ստորագրել
21.07.2026 | 18:31
ԿԸՀ-ն դատարանի գործառույթ չի իրականացնում, չենք կարող ասել՝ ինչ վարույթ է․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:20
UFC-ի նախագահը ԱԱ-2026-ի եզրափակիչի հեռարձակման կազմակերպիչներին անվանել է սպորտի պատմության մեջ վատագույնը
21.07.2026 | 17:59
Հայտնի է՝ որքան գումար են վաստակել ԱԱ-2026-ի չեմպիոնն ու բոլոր մասնակիցները
21.07.2026 | 17:48
Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասով միջնորդություն ենք ստացել․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 17:46
Հայտնի են Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը
21.07.2026 | 17:36
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանից մատակարարվող նավթամթերքը շատ կարևոր ներդրում ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում
21.07.2026 | 17:25
Սամվել Կարապետյանին տուգանել են 200 հազար դրամով
21.07.2026 | 17:18
Ովքեր են ԱԺ նոր պատգամավորները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 17:07
Հրաձիգ Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
21.07.2026 | 17:00
Չշահագործվող հանքավայրից անձրևից հետո դեղնանարնջագույն ջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն
21.07.2026 | 16:49
Անկարան բանակցություններ է վարում երրորդ երկրների հետ՝ C-400-ի վերաբերյալ․ Թուրքիայի պաշտպանության նախարար
Բոլորը

Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսաֆին ադրբեջանական «Թուրան»-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է ձևավորվում Թեհրանի արտաքին քաղաքականությունը։ Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային զարգացումներին։

Մասնավորապես, պատասխանելով «6-ի ձևաչափի» վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին հարցին, որն առաջ է քաշվում Արցախյան երկրորդ պատերազմից հետո, դեսպանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այդ առաջարկը հեռատես քայլ է։

«Իրանն առաջիններից մեկն է ողջունել այդ առաջարկը։ Պարզ էր, որ օկուպացիայի քաղաքականությունը չի կարող հավերժ լինել։ Տարածաշրջանի երկրները պետք է ընդունեն ստեղծված իրավիճակը։ Եթե 3+3 ​​պլատֆորմի բոլոր երկրներն ընդունեն այս առաջարկը, ապա մենք տարածաշրջանում շատ լավ զարգացման ականատես կլինենք: Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանի երկրներ կատարած այցերի ընթացքում հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու պլատֆորմի պետություններին»,- ասել է դեսպանը։

Լրատվամիջոցը հարց է հնչեցրել, որ Արցախյան պատերազմի ավարտից հետո Իրանում տարբեր մակարդակներում քննադատություն է հնչում Ադրբեջանի հասցեին, Թեհրանում դժգոհ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հեռանկարից, քանի որ այն հակասում է Թեհրանի շահերին։ Ի պատասխան՝ դեսպանը նշել է, որ այդ հարցում Իրանում տարբեր տեսակետներ կան։

«Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի հայտարարության մեջ հստակ նշված է, որ Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե այդ միջանցքի բացմանը։ Չեմ կարծում, որ տարածաշրջանում որևէ մեկը կողմ է սահմանների բռնի փոփոխությանը։ Մենք կողմնակից ենք, որ գործեն ցանկացած միջանցքներ, ցանկացած երթուղով՝ առանց պետությունների սահմանների փոփոխության։ Այդ միջանցքի բացումը Ադրբեջանի ու Հայաստանի գործն է։ Բռնի կերպով, ռազմական ճանապարհով փոփոխությունը կխախտի տարածաշրջանի կայունությունը, և հիմա դեռ դրա հեռանկարները չկան»,- ասել է իրանցի դիվանագետը։

Նա նշել է, որ երկաթուղային ուղիների վերականգնումը կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև կապերի ու համագործակցության վերականգնմանը, որից կշահի ամբողջ տարածաշրջանը։ Դրա համար էլ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը, պետք է խթանեն երկաթուղային, ավտոմոբիլային և այլ կոմունիկացիաների բացումը։

Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կարելի է վերականգնել «Զանգեզուրի միջանցքը», եթե Իրանն Արաքս գետի վրա կառուցել է «Խուդաֆերինի» ու «Գըզ Գալասի» ջրամբարները, որոնք ողողել են Ադրբեջանի ու Նախիջևանի միջև երկաթուղային ուղու մի քանի կիլոմետրը, դեսպանը նշել է, որ Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարն օրերս Ադրբեջանի փոխվարչապետի հետ այցելել է այդ շրջաններ։

«Դրանք կառուցվել են այն շրջանում, երբ նշված տարածքը գտնվում էր օկուպացիայի տակ, բայց դրանք կառուցվել են Ադրբեջանի հետ երկկողմ համաձայնագրի հիման վրա: Որպեսզի լուծվի նշված խնդիրը, ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պատրաստելու է տեխնիկական առաջարկ՝ իրանական երկաթուղային համակարգին ճանապարհը միացնելու հետ կապված»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ նշված ջրամբարները կարևորությունը շատ մեծ է՝ հաշվի առնելով տարածաշրջանում սակավաջրությունը, Իրանն ու Ադրբեջանը ոռոգման համար համատեղ են օգտագործում այդ ջուրը, ինչպես նաև հիդրոէլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան։

Էմմա Չոբանյան