ՌԴ-ն դադարեցրել է Ղրիմի կամուրջն օգտագործել ռազմական բեռների համար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ռուսաստանն անցել է Ուկրաինայի արևելյան ցամաքային ուղիների օգտագործմանը՝ առաջնագիծ զինամթերք մատակարարելու համար, և դադարեցրել է Կերչի նեղուցով անցնող կամրջի օգտագործումը, գրում է The Independent-ը։

Արբանյակային լուսանկարները, որոնք վերլուծել և պարբերականին է տրամադրել ուկրաինական խոշորագույն մասնավոր հետախուզական «Մոլֆար» գործակալությունը, ցույց են տալիս, որ վերջին երեք ամսվա ընթացքում կամրջով ոչ մի ռազմական բեռնատար գնացք չի անցել։ Փետրվարի 29-ից նկատվել է միայն մեկ ռուսական բեռնատար գնացք, որը 55 վագոն վառելիք է տեղափոխել։

Նշվում է, որ Մոսկվան զգալիորեն կրճատել է Ղրիմի կամրջի օգտագործումը 2023 թվականի հունիսի 17-ի հարձակումից հետո։ Այնուհետև Ուկրաինայի ռազմածովային անօդաչու սարքերը կարողացել են վնասել հարթակի մի մասը՝ սպանելով երկու մարդու։

«Մորլֆար»-ի գործադիր տնօրեն Արտեմ Ստարոսեկի խոսքով՝ կամրջի օգտագործումը դադարեցնելու՝ ՌԴ իշխանությունների որոշումը համընկել է Ռոստովի մարզի Թամանով բեռնափոխադրումների կտրուկ աճի հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը սկսել է նոր երկաթուղային գծեր անցկացնել օկուպացված տարածքներում, մասնավորապես, Մելիտոպոլում, Բերդյանսկում և Մարիուպոլում՝ Ղրիմը «մայրցամաքային» Ռուսաստանի հետ կապելու համար։

Նոր երկաթուղային գիծը, որն անցնում է Մելիտոպոլից մինչև Բերդյանսկ և Մարիուպոլ, այնուհետև Դոնի Ռոստով, հավանաբար, կօգտագործվի ռուսական զորքերի կողմից նոր հարձակման համար, որը, ըստ կանխատեսումների, կսկսվի այս ամառ, նշվում է հրապարակման մեջ։