Ես մեր քաղաքացիներին ասում եմ մոլորյալներ. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
Բոլորը

Ես Նիկոլ Փաշինյանի ելույթում չտեսա հստակ համերաշխության կոչ և ցանկություն: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ես տեսա նույն սպառլանիքների տարափ, ուղղակի ձևակերպված ավելի մեղմ և ավելի գեղեցիկ բառերով: Չես կարող համերաշխության կոչ անել, միաժամանակ ասել, որ բոլորին պառկացնելու ենք, նստացնելու ենք, էս ենք անելու, էն ենք անելու: Խոսքերին հավատալ չեմ ուզում և չեմկարող: Եթե Նիկոլ Փաշինյանն իրապես ուզում է համերաշխություն մեր հասարակության մեջ, հանգստություն մեր երկրին, ապա իր քայլերով պետք է շատ կարճ ժամանակում ցույց տա, որ ինքը փոխվել է:

3 տարիներին նրա կոչերը, հայտարարությունները և իրողությունները էապես տարբերվել են իրարից: Եթե նա կփորձի իրապես բերել մեր երկրին համերաշխություն ու հանգստություն, ես միայն ուրախ կլինեմ: Բայց դա միայն ժամանակը ցույց կտա: Մեր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային: Եթե տեսնենք, որ նա կարողանում է փոխվել, կարողանում է դառնալ իրապես պետական գործիչ, որին ես չեմ հավատում, ապա իհարկե, մենք պետք է գործենք այլ տրամաբանությամբ»,- նշեց Վանեցյանը:

Ինչ վերաբերում է ընտրությունների ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի քիչ ձայներ հավաքելուն, Վանեցյանը նշեց. «Ես մեր քաղաքացիներին ասում եմ մոլորյալներ»:

Մանրամասները՝ տեսանյութում: