ՀՀ վարչապետից պահանջել եմ, խնդրել ժամ առաջ կանգնեցնել պատերազմը և փրկել Արցախի մնացած մասը. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 11:52
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Պատերազմի ընթացքում քանիցս հստակորեն կողմ եմ արտահայտվել պատերազմի դադարեցմանը, ավելին՝ մի քանի անգամ դա կատարել եմ հրապարակայնորեն: Այս մասին երեկ նշել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Արցախի Վերածննդի հրապարակում հանրահավաքի ժամանակ հանդես է գալով ուղերձով:

«Արդեն հրապարակվել է հոկտեմբերի 19-ի իմ նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետին, որտեղ պարզորեն խնդրում եմ դադարեցնել պատերազմը և իմ համաձայնությունն եմ տալիս փոխզիջումներին:

Հրապարակվել է նաև օրեր անց ՌԴ նախագահին ուղղված իմ նամակը՝ խնդրելով աջակցել՝ դադարեցնելու պատերազմը, էլ չեմ ասում, թե ոչ հրապարակայնորեն որքան հորդորներ ու պահանջներ են եղել իմ կողմից:

Ինչու հենց նոյեմբերի 9-ին է դադարեցվել պատերազմը և հենց այդ պայմաններում: Քանիցս հրապարակավ տվել եմ այս հարցի պատասխանը, կրկնում եմ, որ այդ իրավիճակում, երբ Շուշին ընկել էր և Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր ու հազարավոր զինծառայողներ իրական վտանգի տակ էին, ես պարզապես պահանջել և խնդրել եմ ՀՀ վարչապետից ժամ առաջ կանգնեցնել պատերազմը և փրկել Արցախի մնացած մասը, քանի որ ամեն ժամը նշանակում էր մարդկային ու տարածքային կորուստներ, ընդհուպ Արցախի վերջնական կորուստը:

Մանրամասները՝ տեսանյութում: