Քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տիգրան Ուրիխանյանին

Լուրեր

31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
31.07.2026 | 14:39
Քաղհասարակության մի մասը դարձել է կառավարության ապոլոգիստը․ Կարեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:30
Այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, շատ խոցելի են, իշխող ուժը օգտագործելու է դա․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:22
Ալիևն ու Ժապարովը պարգևատրել են միմյանց․ Արցախի Շուշին և Ղրղզստանի Չոլպոն-Աթան քույր քաղաքներ են դարձել
31.07.2026 | 14:20
«Ռեալը» ձեռք է բերել Լա Լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին
31.07.2026 | 14:13
«Ժողովրդավարությունը հաճախ հետընթաց է ապրում ընտրված իշխանությունների՝ համակարգը քանդող քայլերից»․ Նարեկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:02
Լոռու մարզում սպանության դեպքեր չեն գրանցվել, բացահայտվել է սպանության փորձի և նախապատրաստության 5 դեպք
31.07.2026 | 13:55
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում
31.07.2026 | 13:51
Իրանի բանակը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան բազային հարվածելու մասին
31.07.2026 | 13:40
ԿՈՆԿԱԿԱՖ-ը ևս միացել է ՖԻՖԱ-ի դեմ բոյկոտին
31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շարունակվում են քաղաքական խորհրդակցությունները արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ:

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հետ:

Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Ուրիխանյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Այսօրվա հանդիպումը նախաձեռնել եմ հետևյալ տրամաբանությամբ. կցանկանայի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և այն մասին, թե, Ձեր ընկալմամբ, ինչ պիտի անենք մենք, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը, արտախորհրդարանական ուժերը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն և ավելի հասանելի: Որովհետև փորձն ի՞նչ է ցույց տալիս՝ որ ամեն դեպքում քաղաքական շրջանակներում, արտախորհրդարանական ուժերի շրջանակում և, ընդհանրապես, բոլոր քաղաքական ուժերը միշտ գեներացնում են որոշակի արժեքավոր քաղաքական բովանդակություն, որը շատ հաճախ, աղմուկի պատճառով մնում է աննկատ, և դրանից տուժում ենք բոլորս: Եվ, հետևաբար, խնդիրը հետևյալն է՝ ինչպե՞ս անել, որ այն մտքերը, այն գաղափարներն ու առաջարկները, որոնք արժանի են ուշադրության, որոնք արժանի են քննարկման և առավել ևս, որոնք արժանի են իրագործման գործնական կյանքում, դրանք չկորչեն քաղաքական աղմուկի մեջ, և մենք ավելի հասու և հասանելի լինենք այդ գաղափարներին: Շնորհակալ եմ:

Տիգրան Ուրիխանյան – Որպես մարդ և կուսակցության ներկայացուցիչ, որն առաջիններից էր բարդ իրավիճակում հայտարարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ, այն է՝ համեմատաբար ավելի հանգիստ և սահուն անցման շրջան ապահովելու համար, հայտնի իրավիճակի բերմամբ, իհարկե, պիտի, այնուամենայնիվ, ունեցած արդյունքով հանդերձ, արձանագրեմ, որ մեր այդ մեր նպատակին մենք հասանք, եթե կարելի է այդպես ասել:

Ցավոք, մենք հիմա ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետությունում ընդամենը 12164 ընտրողի ձայն: Բայց ունենք այն, ինչ ունենք: Խորհրդարանում աշխատելիս մենք ունեցել ենք հնարավորություն՝ քննադատելու ձեզ, ձեր իշխանությունը, քննադատելու նաև ընտրարշավին նախորդող ժամանակաշրջանում, ու ըստ էության, այն, ինչ արձանագրվեց ընտրողի քվեով, հավանաբար նաև նշանակում է, որ կառավարությունն ինքն է որոշելու՝ այսուհետ լսել մեր ձայնը, մեր ասելիքը, մեր քննադատությունը կամ առաջարկները: Որովհետև մեր քննադատությունը, իհարկե, շատուշատ ժամանակ, եթե ոչ միշտ, տարբերվել է այլ քննադատություններից հենց բովանդակությամբ, առաջարկներով, հարցադրումներով և այլն: Ուստի, եթե կառավարությունը նպատակահարմար գտնի ականջալուր լինել, դա էլ կդառնա հենց, իմ կարծիքով, այն հնարավորությունը, որը կբերի էլ ավելի արդյունավետ փոխգործակցության, եթե այդպիսինը կարող է լինել, եթե ոչ՝ առնվազն ժողովրդի, երկրի համար նպաստավոր վիճակի հասնելու:

Ի՞նչ ենք մենք ցանկանում: Մենք ցանկանում ենք, իհարկե, որպեսզի մարդիկ թևակոխեն հարատև կայունության ընթացք: Դրա պատասխանատուն, իհարկե, բոլոր ժամանակների իշխանությունն է: Եթե այդպես լինի, բնականաբար, լավ հասկանալով, որ մենք դեռևս լուրջ և ծանր խնդիրների լուծման առջև ենք կանգնելու ամբողջ երկրով հանդերձ, և՛ հասարակությամբ, և՛ ժողովրդով:

Ունեմ անձնական կարծիք, որ մարդկանց մեծամասնությանն առանձնապես չի էլ հետաքրքրում, թե ովքեր են պատասխանատու իրենց այս կամ այն ոլորտի կազմակերպման համար կամ իշխանության համար առանձնակի տեղեկացվածության իմաստով, չեն էլ հետաքրքրվում: Մարդիկ ուղղակի ուզում են ապրել կայուն կյանքով, մարդիկ ուզում են ապրել, իհարկե, սոցիալապես ապահովված կյանքով: Առավել ևս՝ առանց պատերազմի, առանց ցնցումների:

Եթե մենք մեր երկրում մեր առաջարկներով, այդ թվում՝ նախընտրական շրջանում հնչեցրած ծրագրային դրույթներով, կարող ենք նպաստել Հայաստանի Հանրապետության զարգացմանը, դա մեզ համար կլինի գոհացուցիչ: Ես, իհարկե, խոսում եմ «Ալյանս» կուսակցության անունից, որովհետև մենք ձևավորեցինք հուշագրի հիման վրա միասնական նախընտրական ցուցակ՝ 2 կուսակցություններից և մի քանի այլ կուսակցությունների ներկայացուցիչների կազմից բաղկացած: Բայց վստահ եմ, որ կարծիքս կիսում են նաև մյուս գործընկերները, ովքեր մեզ հետ մասնակցել են կամ վստահ եմ՝ շատերը, ովքեր այդ թվում մեզ հետ չեն մասնակցել, բայց առնվազն բանակցել են: Իսկ ո՞ւմ ձեռնտու չէ Հայաստանի Հանրապետության մեջ կայուն զարգացման ընթացքը: Շնորհակալ եմ: