«Ազատ հայրենիք» դաշինքի մաս կազմող «Պահպանողական» կուսակցությունը չի վիճարկում ընտրությունների արդյունքները

Լուրեր

19.12.2025 | 18:21
Ադրբեջանական բենզինը Հայաստան հասավ // ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել․ ԼՈՒՐԵՐ
19.12.2025 | 18:20
ՀՀ-ում ծառայությունների սակագները շարունակում են աճել․ ամենաբարձր գնաճը կրթության և տրանսպորտի ոլորտներում է
19.12.2025 | 18:15
Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է  Լիբանանում ՀՀ դեսպան
19.12.2025 | 18:11
Երեք ռուս սահմանապահներ հատել են Էստոնիայի սահմանը և 20 րոպե մնացել երկրում
19.12.2025 | 18:00
Թող դատի՛ տան, եթե ԿԳԲ-ի ագենտ լինելու մեղադրանքը զրպարտանք է, կտեսնեն՝ դատարանում ինչ կկատարվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 17:51
Դավիթ Մանուկյանն ու Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել
19.12.2025 | 17:45
Այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել. Սերժ Սարգյանը՝ Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 17:34
Արման Ծառուկյան․ Գեյջին ու Փիմբլեթն իմ մակարդակի մարտիկներ չեն
19.12.2025 | 17:29
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք. Դատախազության հայցը բավարարվել է
19.12.2025 | 17:20
Մայր Աթոռը՝ պատարագներին Կաթողիկոսի անունը զեղչելու մասին
19.12.2025 | 17:17
Ձուն թանկացել է, շաքարավազն՝ էժանացել․ 11-ամսյա գնաճի տվյալները
19.12.2025 | 17:11
Հունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» Ջերմուկում
19.12.2025 | 17:00
Գևորգ Կոստանյանին ՀՀ-ին հանձնելու նոր միջնորդություն է ուղարկվել ՌԴ
19.12.2025 | 16:49
Ինձ չեն ստիպել, ես եմ դիմում գրել, դուրս եկել. Աղազարյանի որդին՝ ՔՊ-ից և աշխատանքից դուրս գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 16:40
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ազատ հայրենիք» դաշինքի մաս կազմող «Պահպանողական» կուսակցությունը չի վիճարկում ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը:

«Ելնելով Հայաստանում քաոս ստեղծելու ռուս-թուրքական պրոյեկտը խափանելու հրատապությունից, չենք վիճարկում ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները և կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին ոչ մի դեպքում չմասնակցել հետընտրական փողոցային կամ իրավական որևէ խժդժության:

Հետայսու «Պահպանողական» կուսակցությունը համարում է դաշինքի կազմում իր առաքելությունն ավարտված և հաջողություններ է մաղթում գործընկեր կուսակցություններին:

Պահպանողական կուսակցությունը ստեղծված նոր իրավիճակում մշտապես բաց է ՀՀ քաղաքական միավորների հետ համագործակցության՝ պետության համար արդյունավետ զարգացումներ և նոր ազգային օրակարգ գեներացնելու նպատակով»,- ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ «Ազատ հայրենիք» դաշինքը առանձին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքը։