«Երկիր Ծիրանին» կոչ է անում բոյկոտել դեղատոմսով դեղ ձեռք բերելու ծրագրի ներդնումը

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

2018 թվականի մարտի 1-ից նախատեսվում է գործածության մեջ դնել Հայաստանի Հանրապետության կառավարության՝ «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը, համաձայն որի՝ Հայաստանում մի շարք դեղեր մարտի 1-ից հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսերով. տեղեկացնում է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պարտավոր է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որի հիման վրա հնարավոր է ապահովել առաջին և մատչելի բժշկական օգնության տրամադրումը: Մինչդեռ ոչ մի միջոց չի ձեռնարկվել այս ուղղությամբ, դեռ ավելին՝ կրկին փորձ է կատարվում իրագործել առողջապահական ծառայությունների ոլորտը առավել մենաշնորհային դարձնելու դատապարտելի ծրագիրը:

Դեղերի ձեռքբերումը միայն դեղատոմսերի միջոցով հնարավոր չէ ներդնել Հայաստանի Հանրապետությունում: Մինչ նման ծրագրի իրագործումը՝ անհրաժեշտ է ունենալ համապատասխան պայմաններ, ինչը բացակայում է Հայաստանի Հանրապետությունում: Հարևան Վրաստանի Հանրապետությունում նմանատիպ ծրագրի իրականացման փորձը ձախողվել է: Այս ծրագրի ներդնումը մեզ մոտ նույնպես դատապարտված է ձախողման:

Սույն ծրագիրն իր մեջ պարունակում է հսկայական կոռուպցիոն մեխանիզմներ և գործելու է ի շահ մենաշնորհների՝ նպաստելով առանց այն էլ դեղորայքի շուկայի մենաշնորհմանը և բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների մենաշնորհային դիրքի մեծացմանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է առողջապահության ոլորտում հերթական անհիմն որոշումը, որը լուրջ խնդիրների առջև կկանգնեցնի բազմահազար քաղաքացիներին, բժշկական հաստատությունների ու դեղատների աշխատակիցներին, կոռուպցիոն նոր հնարավորություններ կստեղծի և կընդլայնի մենաշնորհների հնարավորությունը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ է անում մերժել` բոյկոտել այս ծրագրի ներդնումը: