Արայիկ Հարությունյանը Երևանում տարբեր կուսակցությունների ղեկավարության հետ է հանդիպել. ԱՀ նախագահի խոսնակ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Հաշվի առնելով, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբ այցը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել՝ ուզում եմ տեղեկացնել, որ Արայիկ Հարությունյանը միայն այդ կուսակցության ղեկավարությանը չի հանդիպել: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Պետք է նկատել, որ տվյալ այցը տեղի է ունեցել քվեարկության ավարտից հետո և չէր կարող ազդել ընտրության արդյունքների վրա: Արցախի նախագահը պահպանել է քաղաքական չեզոքությունը նախընտրական փուլում՝ լավ գիտակցելով, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնությունը վտանգել չի կարելի:

Ներազգային երկպառակությունը լի է անկանխատեսելի վտանգներով, ինչը, անկախ քաղաքական տարաձայնություններից, պետք է լավ գիտակցեն հայկական քաղաքական դաշտի ներկայացուցիչները»,- ասել է Լուսինե Ավանեսյանը: