Փորձաքննություն կատարելուց հրաժարվողը կա’մ կտուգանվի, կա’մ կկալանավորվի. «Փաստ»

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փորձագետի կողմից փորձաքննություն կատարելուց կամ փորձագիտական եզրակացություն տալուց հրաժարվելու դեպքում կնախատեսվի քրեական պատասխանատվություն տուգանքի կամ կալանքի տեսքով: Այս մասին որոշման նոր նախագիծ է հայտնվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

 Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր` 339.1–րդ հոդվածով, համաձայն որի փորձագետը փորձաքննություն կատարելուց կամ փորձագիտական եզրակացություն տալուց ապօրինի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում ենթակա է պատասխանատվության: Պահանջը չկատարողը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Օրենսգրքի 248–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ փորձագիտական հիմնարկի ղեկավարը փորձագետին ծանոթացնում է օրենսգրքի 85 հոդվածով նախատեսված նրա իրավունքներին ու պարտականություններին, նախազգուշացնում եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու կամ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին, իսկ 249–րդ հոդված 2–րդ մասի համաձայն՝ փորձաքննություն նշանակած անձը փորձագետին հանձնում է փորձաքննություն նշանակելու մասին որոշումը: Ստացվում է, որ քրեական վարույթի վերոնշյալ մասնակիցն օրենքով նախատեսված կարգով կրում է փորձաքննություն կատարելու և եզրակացություն տալու պարտականություն, մինչդեռ նշված պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքում պատասխանատվություն նախատեսող նորմ Հայաստանի Հանրապետությունում առկա չէ:

Բացի այդ նման նորմ է նախատեսվում նաև արտասահմանյան մի շարք երկրների քրեական օրենսգրքերում: Մասնավորապես՝ Ուզբեկստանի, Լատվիայի, Բելառուսի, Տաջիկստանի, Էստոնիայի, Կիրգիզիայի և Ուկրաինայի հանրապետությունների քրեական օրենսգրքերով:

Համադրելով արտասահմանյան երկրների փորձը, մասնագիտական գրականությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում սահմանված իրավակարգավորումները՝ ՀՀ քննչական կոմիտեն փորձագետի կողմից իր պարտականությունները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելը համարում է հիմնավոր և իրավաչափ:

Եվ, որպես վերոնշվածի հիմնավորում, արձանագրում ՀՀ–ում ձևավորվող պրակտիկան: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով բազմաթիվ են դեպքերը, երբ փորձագիտական հիմնարկները հրաժարվում են փորձաքննության կատարումից կամ ավարտված փորձաքննություններով եզրակացությունները վարույթն իրականացնող մարմնին տրամադրելուց՝ գումարի բացակայության պատճառաբանությամբ:

 Նման իրավիճակ ստեղծվում է յուրաքանչյուր տարի, առավելապես տարեվերջին հանգեցնելով քրեական գործերով նախաքննության ժամկետների երկարացումների (այդ թվում՝ այն քրեական գործերով, որոնցով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը), ինչի արդյունքում կարող է խախտվել քրեական վարույթի մասնակիցների՝ գործերը ողջամիտ ժամկետում քննելու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքը:

Համանման դրույթ արդեն իսկ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 459–րդ հոդվածով, ուղղակի հարցի հրատապությունից ելնելով, անհրաժեշտ է այն ներառել գործող օրենսդրության մեջ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: