Հասարակության մի ստվար զանգված փրկիչ, թագավոր, տեր է ման գալիս․ Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 11:52
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իրանի հարցով փակ նիստ կանցկացնի
27.03.2026 | 11:44
ՔՊ-ական Կարեն Գրիգորյանը` մրցապայքարից հեռացվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 11:35
ԱԱ-2026-ում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչի զույգերը
27.03.2026 | 11:26
Մեզ համար ընդդիմադիրները թիրախ չեն. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 11:17
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
27.03.2026 | 11:13
Դուք ինձնից նման բան հավատո՞ւմ եք. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 11:08
2025-ին դիմում-բողոքների թիվը աճել է, ՄԻՊ առաջարկների 72%-ը կատարվել է կամ ընթացքի մեջ է․ ՄԻՊ
27.03.2026 | 11:00
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
27.03.2026 | 10:51
Հայաստանը Վրաստանին խնդրել է տեղափոխել գազատարի մի հատվածը
27.03.2026 | 10:50
Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Բրազիլիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 10:48
Հայաստանը ԵՄ մտերիմ գործընկերն է, սպասում ենք հարաբերությունների խորացմանը. Անտոնիո Կոշտա
27.03.2026 | 10:44
Երեխաների առցանց անվտանգությունը՝ պետական ռազմավարական առաջնահերթություն․ ԲՏԱ նախարարը քննարկման է մասնակցել
27.03.2026 | 10:40
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 8-րդն են գեղասահքի աշխարհի առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 27-ի դրությամբ
27.03.2026 | 10:16
Հրդեհ Եղեգնաձոր քաղաքում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հովհ․Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ

-Քաղաքական ճգնաժամի հանգուցալուծում սպասե՞լ այս ընտրություններից։

-Գիտեք՝ գուցե ասեմ մի բան, որի հետ շատերը չհամաձայնվեն, ես հանգուցալուծումը կապում եմ ավելի շատ հասարակության հետ, քան քաղաքական ուժերի։ Ա՛յ, եթե հասարակությունը չարձագանքի այդ սրացմանը և թողնի, որ այդ սրացումը մնա զուտ կուսակցական հարաբերությունների մեջ, այդ ժամանակ ամեն ինչ շատ արագ կհանգուցալուծվի։ Մենք պետք է համակերպվենք նրա հետ, որ ինչքան էլ դառն է լինում ընդունել սեփական ընտրության պարտությունը, այդպիսի բան էլ է լինում ՝դու քվերակում ես ինչ-որ մի ուժի օգտին, բայց այդ ուժը ո՛չ անցնում է Ազգային Ժողով, ո՛չ մեծամասնություն է հավաքում, բայց ժողովրդավարության սկզբունք է՝ ընդունել պարտությունը և պարտությունն էլ քաղաքակրթության ընտրություն է։ Ավելի շուտ պետք է հասկանալ, որ անձամբ դու պարտություն չես կրել, քանի որ դու մնացել ես քո հայացքներին հավատարիմ, բայց ժողովրդի մեծամասնությունն այդպես է որոշել, իսկ ժողովրդավարությունը դա է։ Եվ, միգուցե, այստեղ շատ ավելի կարևոր է մի հարց, որը մինչև հիմա մեր քաղաքական կառավարման համակարգում լուծված չէ, մենք շատ լավ ենք լուծել մեծամասնության իշխելու իրավունքը, բայց բացարձակապես լուծված չէ ընդդիմության կարգավիճակը և իր ներազդեցությունը քաղաքական պրոցեսների վրա բալանսավորվման տեսակետներից։ Կարծում եմ՝ եթե սա լուծված լիներ, ընդդիմություն դառնալը չէր ընկալվի որպես կատարյալ պարտություն, այլ որպես նորմալ ընթացք քաղաքական պրոցեսի․ այսօր ես եմ, վաղը՝ դու ես, բայց նույնիսկ պարտված վիճակում, եթե ես ընդդիմություն եմ, ես շատ բան ունեմ անելու և ունեմ մեխանիզմներ՝ ազդելու ընդունված որոշումների վրա։

-Հնարավո՞ր է՝ բաժանելով գալ իշխանության և հետո միավորել ժողովրդին։

– Կարծում եմ՝ ո՛չ։ Բաժանությամբ, երևի, կարելի է գալ իշխանության, բայց այդ ձևով երկիրը ղեկավարել չի լինի, շատ արագ բումերանգի ձևով կվերադառնա քեզ։ Երկիրը պահանջում է համախմբվածություն, ոչ թե միասնականություն․ մի քիչ սխալ տերմին է, երբ մենք ասում ենք՝ միասնականություն համարում ենք, որ բոլորը մեզ պես պետք է մտածեն, համախմբվածություն՝ հասկանալ, որ մարդիկ տարբեր են, երկու նույնանման մարդ չկա, ուր մնաց՝ ամբողջ հասարակությունը մտածի նույն ձևով։ Եվ ուրիշ ձևով մտածել, ուրիշ ճանապարհներ առաջարկել, ուրիշ լիդերների ընտրել՝ բացարձակապես չի նշանակում թշնամանալ, հակառակը՝ պետք է փորձել ստեղծել երկխոսություն։ Մենք հաճախակի խոսում ենք մեր դիվանագիտության թերի լինելու մասին, բայց մոռանում ենք, որ դիվանագիտությունը հենց երկխոսության ունակությունն է, և մենք երբեք չենք ունենա լավ դիվանագիտություն, մինչև չկարողանանք իրար հետ խոսել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։