«Անկախ դիտորդի» հաղորդագրությունը ընտրությունների մեկնարկի և մինչև 12:00-ն արձանագրված խախտումների մասին

Լուրեր

14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
Բոլորը

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն այսօր՝ հունիսի 20-ին, 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, հետևում է ընտրությունների ընթացքին ավելի քան 200 ընտրատեղամասերում, տարածքային և կենտրոնական հանձնաժողովներում․ տեղեկանում ենք «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության տարածած հաղորդագրությունից։

Առաքելության դիտորդները սկսել են իրականացնել դիտարկումը տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան նիստից սկսած: Ստորև ներկայացնում ենք 208 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն իրավաբանների և շրջիկ խմբերի համակարգողների կողմից արձանագրված միջադեպերը:

Այսպես, դիտարկված ընտրատեղամասերից 6-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում, մեկ դեպքում՝ գտնվել է երրորդ հարկում, իսկ 22 դեպքում՝ 2-րդ հարկում:
39 տեղամասեր գնահատվել են որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել:

51 տեղամասերում առկա չեն եղել բրայլյան կաղապարներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ հեշտությամբ կազմակերպել տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկությունը: 7 տեղամասում քվեախցիկներում լուսավորությունը գնահատվել է ոչ բավարար։ 1 տեղամասում վնասված են եղել 13 համարի քվեաթերթիկները։ Մեկ այլ տեղամասում 15, 16, 17 համարների քվեաթերթիկների վրա բծեր են եղել: Քվեաթերթիկները փոխվել են, իսկ մեկ տեղամասում բացակայել են 4-րդ համարի կուսակցության քվեաթերթիկները, մեկ այլ տեղամասում բացակայել են 5-րդ համարի քվեաթերթիկները․ հանձնաժողովի նախագահը գնացել և բերել է։

Մեկ տեղամասում քվեատուփը եղել է վնասված և փակվել է ինքնասոսնձվող ժապավենով։

12 տեղամասում քվեախցիկը և ընդհանուր կահավորանքը եղեն են այնպիսին, որ կարող էին խախտել քվեարկության գաղտնիությունը:
11 տեղամասերում մուտք են գործել այնտեղ գտնվելու իրավունք չունեցող անձինք, 4
դեպքում անձինք ներկայացել են որպես ընտրող, 4 տեղամասերում հանդիսացել են միևնույն կուսակցության/դաշինքի 3-րդ վստահված անձ:
Դիտարկված ընտրատեղամասերից 15-ում ներկա են գտնվել «Հայաստան» դաշինքի 3-ական վստահված անձ: 12 ընտրատեղամասերում քվեարկության սենյակում առկա են եղել «24» համարով քարոզչական գրություններ: Մեկ տեղամասում հանձնաժողովի նախագահի հեռախոսին փակցված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լոգոն․ խնդիրը վերացվել է տարածքային հանձնաժողովի կողմից:

Բացի սա, Քաջարանի 35/56 ընտրատեղամասում տեղի է ունեցել միջադեպ՝ «Հայաստան» դաշինքի՝ թույլատրվածից ավելի՝ 3 վստահված անձ ունենալու շուրջ: Ընտրություններին մասնակցող այլ ուժերի ներկայացուցիչներ պահանջել են հեռացնել երրորդ վստահված անձին, ինչի պատճառով տեղի է ունեցել քաշքշուկ ու վիճաբանություն:
Մեկ տեղամասում դիտորդին փորձել են ներս չթողնել՝ պատճառաբանելով, որ կարող է ներս մտնել միայն 7:00-ից հետո։ Երկու ընտրատեղամասերում գտնվել են չհավատարմագրված դիտորդներ «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունից: 7 տեղամասերում սահմանափակվել են դիտորդների իրավունքները՝ 4-ում սահմանափակվել է տեղաշարժվելու իրավունքը, 2-ում խոչընդոտել են նկարահանելուն, մեկում հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում էր արձանագրել խախտումները և վիճաբանություն էր սկսել դիտորդի հետ․ իրավիճակը շտկվել է, երբ դիտորդը փորձել է նկարահանել քարտուղարին:

7 տեղամասերում հանձնաժողովները պատշաճ չեն իրականացրել հերթափոխը որոշելու վիճակահանությունը կամ փոփոխել են դրա արդյունքները: 4 տեղամասային հանձնաժողովների նախագահներ, ըստ դիտորդների գնահատման, չեն տիրապետել իրենց գործառույթներին: Դրանցից երկուսում նրանց գործառույթներն իրենց վրա են փորձել վերցնել վստահված անձինք:
Հավելենք, որ մեր կողմից դիտարկվող ընտրատեղամասերում ամենից շատ վստահված անձինք ներկայացված են ՔՊ կուսակցությունից (132), «Հայաստան» դաշինքից (177), «Պատիվ ունեմ» դաշինքից (87) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (44):

«Անկախ դիտորդը» շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների, շրջիկ դիտորդական խմբերի, ինչպես նաև ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկների և լրատվամիջոցների մշտադիտարկման միջոցով: