Ռազմարդյունաբերության զարգացումից մինչև արհեստական բանականություն․ ռեալն ու անիրատեսականը՝ նախընտրական ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.04.2026 | 16:15
Մեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցի բացման հետ կապված հանդիպում կհյուրընկալի
01.04.2026 | 16:06
Փորձում են ձևավորել վախի մթնոլորտ. «Միասնության թևեր»-ն ահազանգում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 15:54
ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Լուգանսկի ազատագրման ավարտի» մասին. Ուկրաինայի ԶՈւ-ն շարունակում է պահել դրա մի մասը
01.04.2026 | 15:51
Նոր կադրեր՝ եկեղեցու միջադեպից․ ինչպես է ՊՊԾ աշխատողը հարվածում 18-ամյա Դավիթ Մինասյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 15:45
«Էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
01.04.2026 | 15:41
«Միասնության թևեր»-ը ահազանգում է ընտրական իրավունքի խախտումների մասին. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 15:40
Նիկոլ Փաշինյանն այցով Մոսկվայում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 15:36
Ռուբիոն կրկին հայտարարել է՝ ԱՄՆ-ը կվերանայի ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները
01.04.2026 | 15:21
Ջենարո Գատուզո․ Այսօր ամեն բան արդար էր, սա ֆուտբոլ է
01.04.2026 | 15:10
2-ամսյա կալանք՝ եկեղեցում միջադեպի 18-ամյա մասնակցին // Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալը․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 15:01
Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց
01.04.2026 | 15:00
Լրտեսող ծրագրեր, ֆիշինգ և DDoS հարձակումներ․ հրապարակվել է «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» հետազոտական զեկույցը
01.04.2026 | 14:51
Կատարը պնդում է՝ իրանական հրթիռն իր տարածքում լցանավի է հարվածել․ Ծոցի երկրները շարունակում են հարձակումների ենթարկվել
01.04.2026 | 14:42
Ապրիլին ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր մինչև 1 աստիճան
01.04.2026 | 14:33
Մեկնարկել է ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը՝ արդեն իսկ բարձրացված չափերով․ ԱՍՀՆ
Բոլորը

Ռազմական արդյունաբերության զարգացումից մինչև ռոբոտային և արհեստական բանականության տեխնոլոգիաների լաբորատոր հարթակների ստեղծում․ քաղաքական ավելի քան 20 ուժերի նախընտրական ծրագրերում կարելի է հանդիպել գիտության զարգացման վերաբերյալ այսպիսի խոստումների։

Ինչպես են 8-րդ գումարման Ազգային Ժողովում մանդատների հավակնող կուսակցություններն ու դաշինքները պատկերացնում գիտության դերը մրցունակ պետություն դառնալու գործում։ Մի շարք ծրագրերում խոսվում է ռազմարդյունաբերության զարգացման մասին։

Օրինակ՝ «Հայաստան դաշինքի» ծրագրում նշվում է․ «Տնտեսության առաջատարների շարքում է լինելու ռազմարդյունաբերությունը՝ որպես արդյունաբերական առաջատար և հեռանկարային ուղղություն», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն առաջարկում է ստեղծել ձեռնարկություններ, որոնք կկենտրոնանան արհեստական բանականության, նանոտեխնոլոգիայի եւ ռազմավարական նշանակություն ունեցող այլ տեխնոլոգիաների զարգացման և կիրառման վրա, մասնավորապես ռազմարդյունաբերական նպատակներով։ Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրերում կարևորվում է ռազմական արդյունաբերության և հարակից ոլորտների զարգացումը, այդ ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը։

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կարճաժամկետ հեռանկարում ռազմարդյունաբերության զարգացումը համարում է ոչ իրատեսական։

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ևս թերահավատորեն է մոտենում Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման տեսլականին։

Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, Հայ-ռուսական համալսարանի, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի կիսահաղորդիչների ֆիզիկայի և նանոէլեկտրոնիկայի ամբիոնի պրոֆեսոր Հայկ Սարգսյանը մանրամասն ուսումնասիրել է ծրագրերը։ Նա շեշտում է, որ ռազմարդյունաբերության մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է ձևավորել համապատասխան հարթակ, որտեղ ներկայացված կլինեն զինվորականներ, վերլուծաբաններ, գիտնականներ, ճարտարագետներ և արտադրողներ։

Այս մասին սակայն, քաղաքական ուժերից որևէ մեկի ծրագրում չի նշվում։ Բնագիտական առարկաների հանդեպ մասնագիտական հետաքրքրության բացակայության, ուուցիչների պակասի վերաբերյալ խնդիրը տեղ է գտել նախընտրական մի քանի ծրագրերում։ Հայկ Սարգսյանի համոզմամբ, սակայն, դրանցում այդպես էլ չեն ուրվագծվել ուսուցիչների վերապատրաստման մեխանիզմները։

Սմբատ Գոգյանն էլ անդրադառնում է «Հայաստան դաշինքի» այն ծրագրին, որով նախատեսվում է մինչև 50 տոկոսով ավելացնել բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա և հայագիտական ուղղություններով մասնագիտացումների ֆինանսավորումը մեկ ուսանողի մասով։

«Ինքս մաթեմատիկոս և բնագետ լինելով՝ կարծում եմ մեր խնդիրը ոչ թե բնագիտական տեխնոլոգիական ոլորտի ֆինանսավորման ավելացումն է, այլ մենք պետք է մեր հումանիտար միտքը զարգացնենք, որպեսզի կարողանանք մեր պետության, մեր ինքնության իմաստը վերաձևովորել և հստակեցնենլ։ Մինչև դա չանենք, չենք կարող ոչ մի կերպ որպես պետություն առաջ գնալ։ Ձևակերպումներ պետք է գան, որ համախմբեն մեզ, այլապես կունենանք լավ բնագետներ, բայց դա երկրին չի օգնի լինել երկիր»,- ասում է Սմբատ Գոգյանը։

«Պատիվ ունեմ» դաշինքն առաջարկում է վերանայել տարկետման ինստիտուտը և կիրառել համապարտադիրության սկզբունքը։ Սմբատ Գոգյանի խոսքով՝ դա հիմնականում վերաբերելու է միջազգային օլիմպիադաների մեդալակիրներին, և չարժե տարեկան 4-5 հոգու համար նման պլան մշակել։

Ինչ վերաբերում է դաշինքի ծրագրի մյուս դրույթներին, Հայկ Սարգսյանը նկատում է․ «Նրանք կարևորել են գիտնականների աշխատանքի լուսաբանումը, փորձել են ցույց տալ հանրությանը, որ դա երկրի համար կարևոր գործունեություն է, ձևավորել են կերպար․ ես համարում եմ դա շատ կարևոր»։

Հայկ Սարգսյանը հավելում է, որ նախընտրական ծրագրերում բացակայում են դրույթներ այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են գիտության հետազոտությունների արդյունքների առևտրայնացման հարցում մենեջերական կազմի նախապատրաստումը, էքսպերտային համայնքի ձևավորումը՝ այնպիսի մասնագետների ներգրավմամբ, որոնք կգնահատեն ներկայացվող ծրագրերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան