Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ 2026-ի ապրիլի 1-ի դրությամբ։ Factor.am-ն ուսումնասիրել է դրանք և առանձնացրել է քաղաքական ուժերի ցուցակների առաջին թեկնածուների ունեցվածքը։ 

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ցուցակի առաջին համար Հայկ Մարությանն անցած տարի գործազուրկ է եղել, սակայն զգալի եկամուտ է ստացել Չեխիայում և Ավստրիայում իր ունեցած գույքերը վարձակալության հանձնելուց, մասնավորապես՝  Չեխիայից եկամուտը կազմել է ընդհանուր 2 մլն չեխական կրոն, Ավստրիայից՝ 34 հազար 671 եվրո։ Մարությանը նաև 80 հազար եվրո նվիրատվություն է ստացել Եվրա Ջակեսովայից, «ԱԱԱ Պրոջեքտս» ՍՊԸ-ից ստացել է 17 մլն դրամ և 6316 դոլար շահաբաժին։ Նա 2 գույք է վաճառել՝ Պետեր Սրպին՝ 7․2 մլն չեխական կրոն արժեքով, և Կարինե Խաչատրյանին՝ 65 մլն դրամով։ Մարությանը հայտարարագրել է 76․1 մլն դրամ, 2․6 մլն չեխական կրոն, 122․7 հազար եվրո, 154․7 հազար դոլար դրամական միջոցներ։ Նրան է պատկանում «ԱԱԱ Պրոջեքտս»-ի 100% բաժնեմասը։

Մարությանի անշարժ գույքը հիմնականում արտերկրում է․ Չեխիայում՝ 7 հողամաս (0․15 հա), Պրահայում՝ 5 բնակարան և 1 բնակելի տուն, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ 3 բնակարան, Երևանում՝ 1 բնակարան և 1 առանձնատուն։

Գայանե Խաչատրյան