ՄԻՊ-ը կոչ է անում որևէ պարագայում չօգտագործել մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող որևէ գործիք. արձանագրվել են Փաշինյանի հավաքին մուրճով ներկա գտնված մասնակիցներ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի երեկվա` 2021թ. հունիսի 17-ի հավաքի մշտադիտարկմամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ հավաքին ներկա են եղել մուրճը ձեռքին մասնակիցներ, ովքեր նաև բացահայտ ցուցադրել են իրենց ձեռքի մուրճերը. տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից:

Սա խիստ վտանգավոր, բացարձակ դատապարտելի երևույթ է: Մուրճով մարդկանց առկայությունը երեկվա հավաքին հեռարձակվել է զանգվածաբար` ուղիղ եթերներով: Հավաքն ուղիղ եթերով հեռարձակվել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում ու մինչև հիմա էլ առկա է այդ էջում, որտեղ մուրճով մարդիկ երևում են 1 ժամ 16-րդ րոպեի 39-րդ վայրկյանից: Ավելին, հավաքի մասնակիցների մուրճերով լուսանկարները երեկ ու այսօր լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում: Անգամ հնչել են մուրճերը կվալդով փոխարինելու կոչեր:

Ակնհայտ է, որ սա կապված է նախընտրական քարոզարշավի հանդիպումների ժամանակ Վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրման ու մուրճի հետ կապված պատկերավոր համեմատությունների, ատելության ու վիրավորանքի, սպառնալիքների հռետորաբանության հետ:

Ուստի, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պետք է դադարեցնի մուրճը հավաքներին ցուցադրելը և մուրճի ցուցադրմամբ վիրավորանքի ու սպառնալիքների հռետորաբանությամբ խոսելը և պետք է հանդես գա իր կողմնակիցներին ու, առհասարակ, բոլոր քաղաքացիներին ուղղված կոչով, որ նրանք նույնպես բացառեն նման խիստ վտանգավոր երևույթները:

Բոլորին կոչ ենք անում որևէ պարագայում չօգտագործել մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող որևէ գործիք կամ համեմատություններ անել: Առավել ևս դա պարտավոր են կանխել Վարչապետի թեկնածու համարվող գործիչները, այլ ոչ թե հետո արդարանալ, թե դա արել են շինարարության իրենց ծրագրերը ցույց տալու համար:

ՀՀ ոստիկանությունը պետք է լինի առավել զգոն և մուրճի սառը զենք լինել-չլինելու ձևական մեկնաբանությունների փոխարեն իրական կատարի իրավախախտումների նախականխման ու կանխման իր գործառույթը և դրանով ավելի նպաստի երկրում բոլոր գործընթացների խաղաղ ընթացքին: