Տաքսու վարորդին ուղևորը հոգեմետ դեղահաբով սուրճ է հյուրասիրել և գումար ու հեռախոսներ հափշտակել

Լուրեր

14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է 43-ամյա վարորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը. առաջադրվել է մեղադրանք:

2018 թվականի փետրվարի 15-ին 43-ամյա տղամարդուց ահազանգ էր ստացվել, որ իր կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով իրենից հափշտակել են գումար և իր բջջային հեռախոսները։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում: Մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ավազակային հարձակումը բացահայտելու ուղղությամբ։ 

Նախնական քննությամբ պարզվել է, որ 43-ամյա տղամարդը` Կոտայքի մարզի բնակիչ Ա.Հունանյանը, իր ավտոմեքենայով, մասնավոր հիմունքներով իրականացրել է ուղևորափոխադրումներ։ Դեպքի օրը՝ փետրվարի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում մի ուղևոր նստել է տուժողի «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և պատվիրել ուղևորվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ: Ուղևորը ճանապարհին վարորդին սուրճ է հյուրասիրել, որից հետո վերջինիս ինքնազգացողությունը Երևան-Սևան ավտոճանապարհին վատացել է, նա քնել է, իսկ մեքենան վարել է ուղևորը: Փաստական տվյալների համաձայն՝ տվյալ անձը Քանաքեռ վարչական շրջանի գերեզմանների տարածքում կանգնեցրել է մեքենան և արթնացած, բայց ֆիզիկապես թույլ գտնվող վարորդի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել նրա մոտ առկա կանխիկ գումարը և երկու բջջային հեռախոս: 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ուղևորի ինքնությունը, ով 40-ամյա տղամարդ է՝ հաշվառված Գեղարքունիքի մարզում։ Վերջինս հայտնաբերվել է և ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Մեղադրյալը հարցաքննվել է։ Վերջինիս ցուցմունքների համաձայն՝ վարորդի սուրճի մեջ ավելացվել է հոգեմետ դեղահաբ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձի գործողություններից տուժել են նաև այլ տաքսու վարորդներ: Խնդրում ենք այն անձանց, ովքեր տուժել են լուսանկարում պատկերված անձի գործողություններից, դիմեն ոստիկանության մոտակա բաժին կամ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին: