Քարոզարշավին ամենաշատ գումարը ծախսում են ՔՊԿ-ն, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները

Լուրեր

18.05.2026 | 19:00
Փաշինյանը չպիտի պրովոկացիաներին տրվի, փայլուն գիտի՝ ՌԴ-ն ինչեր է ծրագրել իր սատելիտ ուժերի միջոցով․ Աղասի Թադևոսյան
18.05.2026 | 18:53
Ավելի քան 15,000 աշակերտ, կիսաեզրափակիչ փուլի շուրջ 800 մասնակից․ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը մտնում է վճռորոշ փուլ
18.05.2026 | 18:44
«Փաշինյանն ու Ալիևն են Հայաստանի սպառնալիքը, թող էդքան բանը լավ լսի, անտեղի չներվայնանա»․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:36
Յուրա Մովսիսյանը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստին
18.05.2026 | 18:28
ՄԻՊ-ը քաղաքական ուժերին հորդորում է զերծ մնալ հանրային պառակտում խորացնող խոսույթից
18.05.2026 | 18:25
Նեյմարը փոխարինվել է մրցավարի սխալի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:20
Ոնց կարանք չվերադարձնենք, զբաղվող ա պետք․ Ծառուկյանը՝ Բաքվի գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:19
Արցախի Շուշին և Թուրքիայի Տրապիզոնը քույր քաղաքներ կդառնան
18.05.2026 | 18:13
ՀԿ-ները Factor TV-ի հրապարակումից հետո անկախ քննություն են պահանջում «Նուբարաշեն»-ում ինքնասպանություն գործածի դեպքով
18.05.2026 | 18:10
Փաշինյանի հետ վիճաբանած կինը կարող է կորցնել աշխատանքը // Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապին․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 18:03
«Ռեալը» հրաժեշտ է տվել թիմի ավագին
18.05.2026 | 17:55
Ռուսական ԱԹՍ-ները Սև ծովում հարձակվել են երեք բեռնատար նավերի վրա
18.05.2026 | 17:52
22 մլն դրամ եկամուտ, 100 հազար դոլարի կոլեկցիոն գրիչներ․ ինչ է հայտարարագրել Արամ Սարգսյանը
18.05.2026 | 17:47
Իրանը պաշտոնապես հայտարարել է Հորմուզի նեղուցը կառավարող նոր մարմնի ստեղծման մասին
18.05.2026 | 17:45
Արա՛, ա՛յ ստահակ, բացատրի՝ ինչու չես զոհվել․ Փաշինյանը՝ Արթուր Օսիպյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի համար կուսակցությունները և դաշինքները միլիոնավոր դրամներ են ծախսում:

Factor.am-ը ներկայացնում է, թե մինչև հունիսի 11-ի դրությամբ քաղաքական ուժերը որքան գումար են մուտքագրել նախընտրական հիմնադրամներ և որքանն են ծախսել այդ օրվա դրությամբ:

Քարոզարշավի ընթացքում ֆինանսական ամենամեծ միջոցներ ծախսած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը , «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքները:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն նախընտրական հիմնադրամ մուտքագրել է 257 մլն դրամ, որից արդեն ծախսել է 168 մլն դրամը: Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը 220 մլն դրամից 166 մլն դրամն է ծախսել, իսկ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը 215 մլն դրամից 133 մլն-ն է ծախսել:

Ի տարբերություն այս երեք ուժերի՝ քարոզարշավին բավականին քիչ գումար է ծախսում Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: ԲՀԿ-ն 55,6 մլն դրամից ծախսել է 55 մլն դրամը: Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 47,8 մլն-ից ծախսել է 25,8 մլն դրամը, ՀԱԿ-ը՝ 40,8 մլն դրամից 34,4 մլն դրամը:

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, որի վարչապետի թեկնածուն Տիգրան Ուրիխանյանն է, քարոզարշավի նշված օրերի ընթացքում ծախսել է 48,9 մլն դրամ, իսկ հիմնադրամ մուտքագրել է 49,8 մլն դրամ:

«Բաբաջանյան-Շիրինյան» ժողովրդավարների դաշինքն էլ ամբողջությամբ ծախսել է շուրջ 19 մլն դրամ մուտքագրված գումարը:

«Քաղաքացու որոշում», «Վերելք», «Ազատական», «Հայաստանի եվրոպական» կուսակցություններն էլ հունիսի 11-ի դրությամբ նախընտրական հիմնադրամ մուտքագրած գումար չունեն: «Ազատություն» և ԱԺԲ կուսակցություններն էլ հիմնադրամ մուտքագրած գումարներից հունիսի 11-ի դրությամբ ծախս չեն կատարել:

Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը մուտքագրել է 100 հազար դրամ, ծախսել՝ 60 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ, 24 ուժերը նախընտրական հիմնադրամներ մուտքագրել են 961,5 մլն դրամ, որից ծախսվել է 697,6 մլն դրամը:

Նշենք, որ այս տվյալները հունիսի 11-ի դրությամբ են, հետևաբար՝ մինչև քարոզարշավի ավարտն այս թվերը կենթարկվեն փոփոխության, որոնք կներկայացնենք հետագայում:

Նարեկ Կիրակոսյան