Էրդողանն ու Ալիևը «Շուշիի հռչակագիր» են ստորագրել․ այն նախատեսում է նաև ռազմական փոխօգնություն և համագործակցություն

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Այսօր Արցախի օկուպացված Շուշիում Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները ստորագրել են «Շուշիի հռչակագիրը»՝ երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների մասին։ Տեղական լրատվամիջոցների փոխանմամբ՝ փաստաթղթում կարևոր տեղ է զբաղեցնում հատկապես «ընդհանուր ազգային շահերի տեսանկյունից քաղաքական, ռազմական և անվտանգության ոլորտներում համակարգված և համատեղ գործունեության խրախուսումը»:

«Երրորդ պետության կամ պետությունների կողմից միջազգայնորեն ճանաչված կողմերի սահմանների անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության կամ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում» նախատեսվում է անցկացնել համատեղ խորհրդակցություններ, իրականացնել նախաձեռնություն, որը համահունչ է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքներին, միմյանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերում՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, ԶՈՒ-ի ուժային ու  կառավարման կառույցների համակարգված գործունեության կազմակերպում։

Բացի այդ, փաստաթղթում շեշադրվում են համատեղ ջանքերը՝ Զինված ուժերը ժամանակակից պահանջներին համապատասխան արդիականացնելու ուղղությամբ, իրականացնել միջոցառումներ՝ ուղղված պաշտպանական կարողությունների ու ռազմական անվտանգության, մարտունակության բարձրացմանը։ Նախատեսում է նաև սերտ համագործացություն զենքի կառավարման ուղղությամբ՝ հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների վրա և այդ նպատակների համար համապատասխան կառույցների ու հաստատությունների գործունեության ապահովում։

Ինչ վերաբերում է առևտրատնտեսական հարաբերություններին, ապա օրակարգում ներառված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են «ազգային տնտեսությունների և արտահանման ուղղված ջանքերի ակտիվացումը, ապրանքների ազատ տեղաշարժի կազմակերպման մեխանիզմների ստեղծման համար անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը, Հարավային գազային միջանցքի արդյունավետ օգտագործման և հետագա զարգացման համար համախմբված ջանքերի շարունակումը, ադրբեջանա-թուրքական տարանցիկ և տրանսպորտային ներուժի հետագա զարգացումը, տարածաշրջանում տրասպորտային ու հաղորդակցային կապերի վերականգնումը»։

Էմմա Չոբանյան