Ծայրաստիճան վտանգավոր է․ դավաճանները լկտիություն ունեն, ասում են՝ ՌԴ-ի կազմ մտնենք գուբերնիայի պես․ Արշակ Սադոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Ազատ հայրենիք» դաշինքի պատգամավորության թեկնածու Արշակ Սադոյանի հետ

Այս ընտրություններին մասնակցում են ներկա և նախկին կարկառուն քաղաքական դեմքեր: Փաստորեն, Դուք պատգամավորության թեկնածու եք առաջադրվել «Ազատ հայրենիք» դաշինքի կազմում. թվում էր, թե պարոն Սադոյանը, որ մեր քաղաքական դաշտում բավական մեծ փորձառություն ունի, պետք է գնա հանգստի։ Ի՞նչը Ձեզ կրկին վերադարձրեց քաղաքականություն:

-Ես հաճախ ֆեյսբուքյան ուղիղ կապով մամլո ասուլիսներ եմ տալիս և բազմիցս հայտարարել էի, որ ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով նաև իմ պատկառելի տարիքը, որոշել եմ հիմնականում ուշադրություն դարձնել իմ փորձի ու կարողությունների, մտորումների շարադրմանը և ակտիվ քաղաքական գործունեության մեջ քիչ մտնել։ Բայց, ցավոք, և՛ այս խայտառակ պարտությունը, և՛ այս, այսպես ասած, ծայրաստիճան խաբեության հիմքերով կազմակերպված պատերազմը, և՛ այն ահավոր գերլարված իրավիճակը, որ ստեղծվեց, ինձ հիմա պարտավորեցնում են, մի կողմ դնելով բոլոր բարդությունները, վերադառնալ քաղաքականություն, որովհետև աչքներիս առաջ ոչ միայն Հայաստան երկիրը, այլ ամբողջ հայ ժողովուրդը, որ խոր հիասթափված է այս պետությունից, արդեն չի էլ մտածում իր ազգային առանձնահատկությունները պահպանելու մասին, և շատ արագ կուծացվի աշխարհով մեկ։ Այսինքն՝ վտանգի տակ է դրված ողջ հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը, և այդ ամենը նաև այն պատճառով է, որ նախկինները, անձնական շահը առաջ տանելով ու հիմնականում պետության մասին քիչ մտածելով, թողեցին աղքատիկ ժառանգություն, բայց առաջին հերթին այսօրվանների չմտածված, «դուխով» գլխարկը դնելով՝ հիմարություններ անելով՝ ո՞նց կարելի է ուղղակի կործանել հայ ժողովրդի ապագան, և դրանից հետո էլ լկտիություն ունենալ՝ ասելով՝ ապագա կա: Ինչպիսի՞ ապագա. կործանվող, կիսագաղութային երկրի ապագա, դա էլ է ապագա։ Բա եթե կա ներկա, ապա կա նաև անցյալ և ապագա:

-Երբ ասում եք՝ կիսագաղութային, ի՞նչ նկատի ունեք:

-Այն իրավիճակը, որ հենց այսօր տիրում է Հայաստանում։ Պատկերացրեք՝ Հայաստանի սահմանները պետք է պաշտպանեն ռուս խաղաղապահները, Հայաստանում ընտրությունների գնացող կուսակցությունները գնում են Ռուսաստանի դեսպանություն՝ հարցնելու՝ այսպե՞ս, թե՞ այնպես և այլն, Հայաստանի տնտեսության մեջ ևս… Էլ ո՞նց է լինում կիսագաղութային պետությունը, սա էլ է շատ կիսագաղութային վիճակ։ Եվ դեռ դա էլ քիչ է, որոշ մարդիկ էլ առաջարկում են մտնել Ռուսաստանի կազմի մեջ, նույնիսկ լկտիություն են ունենում հայտարարել՝  «Հայաստանը մեր տունն է», երբ առաջարկում են, որ Հայաստանը մտնի Ռուսաստանի կազմի մեջ՝ որպես գուբերնիա։ Ծայրաստիճան վտանգավոր իրավիճակ է, և այս իրավիճակում իսկապես պետք է, ուզած- չուզած, ինչքան էլ դժվար լինի, նետվել այս քաղաքական հորձանուտը, միգուցե մի բան մի քիչ կարգի բերվի։

-Այսինքն՝ Դուք արտաքին միջամտության և ի հաշիվ Ռուսաստանի Դաշնության ազդեցության մեծացման վտա՞նգ եք տեսնում՝ ի հաշիվ Հայաստանի անկախության և ինքնիշխանության:

-Ոչ թե վտանգ եմ տեսնում, այլ փաստն եմ տեսնում:    

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան